ՄՊՀ–ն վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ

© Sputnik / Andranik GhazaryanՕնլայն խաղադրույք
Օնլայն խաղադրույք - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Օնլայն խաղադրույք
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մեկ շաբաթ առաջ վարչապետը խաղատների ու շահումով խաղերի կազմակերպիչներին կոչ էր արել ինքնուրույն «հավաքել» իրենց գովազդները` չսպասելով պետության կողմից ձեռնարկվող քայլերին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ։
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` խոսքը «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական, «Դիջիթեյն» և «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին է։
Վարույթը վերաբերում է ինտերնետ շահումով խաղերի ոլորտում գովազդի միջոցով հասարակությանը մոլորեցնելու անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներին։
Հատկանշական է, որ կառավարության հունիսի 2-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու մարմինների ուշադրությունն էր հրավիրել Երևանում շահումով խաղերի թաքնված գովազդների առկայության վրա։
Վարչապետը խաղատների ու շահումով խաղերի կազմակերպիչներին կոչ էր արել ինքնուրույն «հավաքել» իրենց գովազդները` չսպասելով պետության կողմից ձեռնարկվող քայլերին։
«Պետք չէ կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես, հակառակ դեպքում, մենք ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել։ Որևէ տեղ պետք է չլինի այդ օնլայն կազինոների, խաղադրույքների թաքնված որևէ գովազդ»,- ասել էր Փաշինյանը։
Կանխիկ խաղադրույքները ՀՀ-ում կարգելվեն. պետությունը կտեսնի` ով է խաղում, ինչքան, ինչ փողով
Հիշեցնենք` մոլախաղի գովազդի սահմանափակումները ՀՀ-ում գործում էին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը։ Սակայն դրանից հետո առցանց կազինոների և խաղարկությունների համար բացառություն արվեց` թույլատրելով դրանց արտաքին գովազդը գովազդային վահանակների վրա, ինտերնետում, հեռուստատեսությամբ և ռադիոյով:
Լրահոս
0