00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում քննարկվել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգերի կատարելագործումը

© Sputnik / Asatur YesayantsՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը Երևանում
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը Երևանում
Բաժանորդագրվել
Ստանիսլավ Զասը երախտագիտություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարին այս ուղղությամբ մի շարք առաջարկների և նախաձեռնությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանումանցկացվող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայկական կողմը հանդես է եկել կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգերի կատարելագործման մասին առաջարկությամբ։ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Մեր առաջին փորձը ձեռք բերեցինք Ղազախստանում, երբ գործարկվեց ճգնաժամային արձագանքման համակարգը։ Դա լավ հիմք դարձավ գործունեության այս ոլորտը բարելավելու հետագա քայլերի համար»,- ասաց նա։
Զասը շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարին` ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկների և նախաձեռնությունների համար` հավելելով, որ երևանյան քննարկումներն անցել են լավ և բարեկամական մթնոլորտում։
Քննարկվել է նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարությունների կողմից համաձայնեցվել է հայտարարություն, որտեղ խորը մտահոգություն է արտահայտվում միջազգային անվտանգային համակարգի շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ։ Ներկայացվել է անդամ պետությունների դիրքորոշումը անվտանգության հավասարության սկզբունքի ու այլ երկրների անվտանգության հաշվին որոշ պետությունների անվտանգության ամրապնդման անթույլատրելիության վերաբերյալ։
«ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերի հետագա ամրապնդմանը», - ասել է Զասը:
ՀԱՊԿ-ը չպետք է կախված լինի մասնակիցների քանակից, ինչպես ՆԱՏՕ-ի դեպքում է. Լավրով
Նա հավելել է, որ արդեն մշակվել են փաստաթղթերի նախագծեր, որոնցով շտկումներ կկատարվեն կազմակերպչական–վերահսկիչ մարմինների ու ԶՈւ-երի, ՀԱՊԿ աշխատանքային մարմինների ուսումնական համակարգերի իրավական հիմքերում։
Հիշեցնենք` Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրում, այսօր անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր են եղել:
Լրահոս
0