00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքից պետք է հետ գնա. Սյունիքի մարզպետը վստահ է այդ հարցում

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ղուկասյան
Ռոբերտ Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Ռոբերտ Ղուկասյան
Բաժանորդագրվել
Մարզպետը նշեց, որ սահմանի հետ կապված բոլոր հարցերն այժմ քննարկվում են Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբում, իսկ այնտեղ քննարկվածն իրեն հասանելի չէ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզ ադրբեջանական ԶՈւ ներխուժումների մասին բոլոր հարցերի պատասխանները կտա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` հրաժարվելով մեկնաբանել կոնկրետ տարածքներին վերաբերող հարցերը։
«Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ անգամներ թե՛ կառավարությունից, թե՛ ԱԺ–ից անդրադարձներ եղել են, ու կարծում եմ` հարցի պատասխանը պետք է տան սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները»,– ասաց նա։
Հարցին, թե արդյոք մարզպետն իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում պարզել է, թե ի վերջո ինչ հիմքով` գրավոր, թե բանավոր համաձայնությամբ է Շուռնուխը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հանձնվել Ադրբեջանին, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց. «Նույն հարցին վարչապետը մի քանի անգամ պատասխանել է։ Ավելին` երբ այցելել է Շուռնուխ, այնտեղ բնակիչների հետ այդ թեմայով զրուցել է։ Ես հիմա չեմ կարող մեջբերել իր խոսքերը, հնարավոր է, որ ինչ–որ մարդկանց համար սպառիչ չեն եղել, բայց տվել է պատասխանը»։
ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժման հարցը մինչև հիմա բաց է մնում. Միրզոյան
Մարզպետը շեշտեց, որ սահմանի հետ կապված բոլոր հարցերն այժմ քննարկվում են Հայաստան–Ադրբեջան– Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբում, իսկ այնտեղ քննարկվածն իրեն հասանելի չէ։
Այդուհանդերձ, Սյունիքի մարզպետը վստահություն հայտնեց, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքից հետ է քաշվելու։

«Այն տարածքը, որը մեր սուվերեն տարածքն է, ադրբեջանական կողմը սահմանազատման ու սահմանագծման արդյունքում կգնա այն դիրքերը, որոնք կլինեն գծից այն կողմ։ Դրանում ես վստահ եմ»,– ասաց Ղուկասյանը։

Ռոբերտ Ղուկասյանը 2019թ. օգոստոսին ՀՀ վարչապետի խորհրդական էր նշանակվել։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել էր Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնականը։
Այնուհետև շուրջ կես ամիս աշխատում էր Սյունիքում որպես տվյալ մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար։ Փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել էր Սյունիքի մարզ։
Ղուկասյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2022թ–ի մարտի 3-ին։
Հիշեցնենք` 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Լրահոս
0