00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն սեփական արբանյակ էլ ունենք ուղեծրում՝ էլի դժգոհ ենք ու կասկածամիտ

© Photo : official site of the Prime Minister of RAВыпущенный на орбиту армянский спутник
Выпущенный на орбиту армянский спутник - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Տարիներ շարունակ դժգոհել ենք՝ առաջատար երկիր դառնալու մեծ հավակնությունները չենք էլ թաքցնում, սակայն մեր գրեթե բոլոր հարևանները սեփական արբանյակներ ունեն, իսկ մենք չունենք ու չունենք։
Արդեն սեփական արբանյակ էլ ունենք ուղեծրում՝ էլի դժգոհ ենք ու կասկածամիտ
Մի երկու շաբաթ առաջ վերջապես լավ լուր ստացանք՝ հայաստանյան առաջին արբանյակն է սկսել պտտվել ուղեծրում, ու էլի չենք հանգստանում, անընդհատ կասկածներ ենք արտահայտում՝ իսկ արդյոք մերն է այդ արբանյակը, դրանից ստացված տվյալներից հո այլ պետություններ չե՞ն օգտվում, ողջ կառավարումը և տվյալների հասանելիությունը միայն մե՞ր մենաշնորհն է։ Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ իսպանական «Սատլանտիս» ընկերությունը հաստատեց՝ մի′ կասկածեք, ձերն է, հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ էլ համաձայնագիր է կնքվել. միևնույն է՝ կասկածամիտների բանակը չպակասեց։
Միգուցե նաև նրանից է, որ անկախության հռչակումից ի վեր մենք երբեք մեր իշխանություններին չենք վստահել։
Այս երևույթը պատմություն ունի՝ հենց այսօրվա իշխանությունների ղեկավարները, երբ դեռ ընդդիմադիր էին, անխնա հեգնում էին այն ժամանակվա իշխանություններին, որոնք ուղիղ 10 տարի առաջ սկսել էին աշխատել սեփական արբանյակ ունենալու գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ։
Առաջին հայկական արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են
Պարզապես հիշեցնեմ՝ ՀԱԿ-ից ընտրված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2012 թվականին խորհրդարանում ասել էր. «Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարությունը շարունակում են հայ ժողովրդին «նյուվասյուկիական» ծրագրեր ներկայացնել:
Տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի` հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար: «Դեռ պետք է շնորհակալություն հայտնել, որ բյուջեի կատարողականում չեն գրել, որ միանգամից տիեզերանավերի սերիական արտադրություն են սկսել»,- այն ժամանակվա իշխանավորներին ծաղրել էր այժմվա վարչապետը։
Իսկ մինչ մենք հեգնում ու ծաղրում էինք նախկին իշխանություններին, մեր հարևանները, միջոցներ չխնայելով, ամենայն լրջությամբ զբաղվում էին արբանյակներով՝ հրաշալի հասկանալով, թե ինչ դեր կարող են դրանք խաղալ պատերազմի ժամանակ։
Լսենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Երբ մենք մեր երեք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում էին, թե ինչ նպատակով է արվում այդ ամենը։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա մեզ շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների օգտագործումն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո, մեզ հսկայական առավելություն էր տալիս... Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետևելը և նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն է տվել»,- անցած տարի փաստել է Ադրբեջանի առաջնորդը։
Իլհամ Ալիևի խոսքերը հաստատել են բազմաթիվ արևմտյան լրատվամիջոցներ։ Օրինակ` դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 15-ին, ֆրանսիական ամենահեղինակավոր շաբաթականներից մեկը՝ «L’Obs» պարբերականը, գրել է, որ չնայած «Azersky» արբանյակը պետք է հետևեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին, փաստացի աշխատում էր նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում: Ֆրանսիական հանդեսն արձանագրել է, որ քաղաքացիական այդ արբանյակը Բաքվին թույլ էր տալիս հեռակա կարգով ղեկավարել հայերի դեմ ռազմական գործողությունները։
Հայաստանյան արբանյակը կադաստրային քարտեզների ճշգրիտ կոորդինատների ստացում չի ապահովի
Այո՛, մինչ մենք մեր իշխանություններին հեգնելով էինք զբաղված, Ադրբեջանը ուղեծիր դուրս բերեց ոչ թե մեկ, այլ երեք արբանյակ։ Ընդ որում, հիմա էլ մեր կառավարությունը, չգիտես ինչու, գաղտնի է պահում, թե որքան նստեց մեզ վրա մեր առաջին արբանյակը, այնինչ Ադրբեջանը վաղուց արդեն հայտնել է, որ իրենց առաջինն արժեցել է մոտ 200 միլիոն դոլար, սակայն ծախսերը վերադառնալու են, քանզի ադրբեջանական այդ արբանյակից օգտվում են այլ երկրների հեռուսաընկերությունները՝ իրենց հաղորդումները աշխարհում հեռարձակելու համար։ Եվ սպասվում է, որ մինչև 2028 թվականը Ադրբեջանը կստանա 600 միլիոն դոլար՝ երեք անգամ ավելի, քան ծախսել է իր առաջին արբանյակի վրա։
Տարիներ առաջ ունենայինք մեր սեփական արբանյակը, մենք էլ հիմա կսկսեինք դրա միջոցով պատկառելի գումարներ աշխատել։ Բայց «հիմնավոր, խոհեմ, չշտապող, տասն անգամ չափող» իշխանություններ ունենք՝ որքա՜ն էր խոսվում պատերազմից առաջ արբանյակի հույժ անհրաժեշտության մասին, զրո արդյունք։ Հիմա ունենք։ Պարտվելուց գրեթե երկու տարի անց։
Ճիշտ է, այժմ էլ բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ շատ արդյունավետ կլինի արբանյակից ստացված տեղեկությունների օգտագործումը՝ ջրամբարների վիճակը, բնապահպանական խնդիրները,անտառահատումների և անօրինական շինությունների հայտնաբերումը։ Բայց ամենակարևորը՝ միգուցե վերջապես կիմանանք ամենօրյա թեժ վիճաբանությունների առարկա դարծած առեղծվածային հարցի ստույգ պատասխանը՝ լավ, ի վերջո քանի՞ մարդ է մասնակցում ընդդիմության հավաքներին ու երթերին։
Քերոբյան. Արբանյակից ստացված պատկերները, Հայաստանից բացի, ուրիշներին հասանելի չեն լինի - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
ՌԱԴԻՈ
Որքա՞ն գումար է վճարել ՀՀ–ն ուղեծիր ուղարկված արբանյակի համար, և ո՞վ է կառավարում այն
Լրահոս
0