00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ Եսայանի ձերբակալությունն ուղղված է ազատ խոսքի դեմ. Ժուռնալիստների միություն

© Sputnik / Asatur YesayantsԲագրատ Եսայան
Բագրատ Եսայան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Բագրատ Եսայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժուռնալիստների միությունը տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում է իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի այս մեթոդներով ձերբակալությունը։ Միությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իշխանություններից պահանջում է դադարեցնել Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, չկատարել իրավական հարթությունից դուրս որևէ գործողություն՝ «մեր գործընկերոջը թույլ տալով ազատության մեջ շարունակել մասնակցել խնդրո առարկա քրեական գործի քննությանը»։
Հայտնել էինք, որ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները մտել են «Երկիր Մեդիա» ՀԸ և ձերբակալել են հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։
Վերջինս ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն դեպքում, երբ նախորդած շուրջ 1 տարի և 8 ամիսների ընթացքում պարտաճանաչ ներկայացել է նախաքննական մարմնին, որևէ կերպ չի խուսափել քննությունից, չի թաքնվել, մշտապես գտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Ժուռնալիստների միությունից ընդգծում են, որ որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ Եսայանը, ազատության մեջ գտնվելով, կարող էր խոչընդոտել գործի քննությանը։
«Բագրատ Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ժուռնալիստների միությունը տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում է իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ։
Բերման ենթարկվելուց առաջ «Երկիր Մեդիայի» տնօրենը որևէ ծանուցում չի ստացել. Գեղամ Մանուկյան
Լրահոս
0