00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերման ենթարկվելուց առաջ «Երկիր Մեդիայի» տնօրենը որևէ ծանուցում չի ստացել. Գեղամ Մանուկյան

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Գեղամ Մանուկյան
Բաժանորդագրվել
Նախնական տեղեկություններով` Բագրատ Եսայանին ԱԱԾ են տարել 2 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին բերման ենթարկելուց առաջ որևէ ծանուցագրով կամ այլ փաստաթղթով հարցաքննության չեն հրավիրել նախաքննական մարմին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Բագրատ Եսայանին բերման ենթարկելու մասին հայտնի դարձավ մոտ մեկ ժամ առաջ։ Դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա։
«Քաղաքացիական հագուստով անհայտ քաղաքացիները` թվով 4 հոգի, եկել են Բագրատ Եսայանի աշխատասենյակ և, առանց որևէ բացատրության, հենց այստեղից էլ բերման են ենթարկել, հետո նշել են, որ ձերբակալում են Եսայանին։ Հայտնի է դարձել, որ նրան տարել են ԱԱԾ, նախնական տեղեկություններով՝ 2 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում»,– ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` 2 տարի նախաքննություն է ընթացել, այդ ընթացքում Եսայանն ապրել է Երևանում, ակտիվ մասնակցել հանրային կյանքին, հանդես է եկել մամուլի ասուլիսներով, հարցազրույցներով։
«Այս ողջ ընթացքում Եսայանը գտնվել է Երևանում, և 2 տարի առաջվա նախաքննության ընթացքում քննիչները կամ ԱԱԾ-ականները որոշել են, որ հենց պիտի գան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն, պետք է գան լրատվամիջոց, մտնեն Եսայանի աշխատասենյակ և նրան այստեղից տանեն»,- նշեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ Բագրատ Եսայանին մեկ այլ քրեական գործով էլ մեղադրանք էր առաջադրվել դատախազության մոտ ակցիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ Բագրատ Եսայանն այս գործով դատական նիստերին միշտ պարտաճանաչ ներկայացել է։
Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն): Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն:
Լրահոս
0