Դատախազը կաշառք է ուզել մեղմ պատիժ նշանակելու համար. Աբրահամյանը մանրամասներ է հայտնում

© Official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
ՀՀ գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել 2.5 միլիոն դրամ կաշառք վերցրած պաշտոնյային։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ին բերման են ենթարկել կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ԱԱԾ–ի կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ տվյալներ են ստացվել, որ Կ․Ն․-ն Արմավիրի առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրգործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է 2. 5 մլն դրամ կաշառք»,– գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալը) և 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել hակակոռուպցիոն կոմիտե:
Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։
ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել ոչ միայն Կ․Ն․-ին, այլև մյուս անձանց։
Պոլիկլինիկայի տնօրենը թերապևտներից 12 միլիոն դրամից ավել կաշառք է ստացել. ոստիկանություն
Լրահոս
0