https://arm.sputniknews.ru/20220610/eatm-n-erkaradzgel-e-inqnatirneri-arandzin-tesakneri-nermutsman-artvonutjunnery-43208938.html
ԵԱՏՄ-ն երկարաձգել է ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման արտոնությունները
ԵԱՏՄ-ն երկարաձգել է ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման արտոնությունները
Sputnik Արմենիա
Որոշումը թույլ կտա աջակցել ավիացիային, որը համավարակի պատճառով առավել տուժած ճյուղերից է: 10.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-10T14:27+0400
2022-06-10T14:27+0400
2022-06-10T14:51+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ինքնաթիռ
որոշում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629448_0:103:1600:1003_1920x0_80_0_0_4f5ee0e63ad79ecca4db78bc602cafac.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է երկարաձգել քաղաքացիական մարդատար ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման սակագնային արտոնության գործողության ժամկետը։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:ԵՏՀ առևտրային հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովն ասել է, որ այս որոշումը թույլ կտա աջակցություն ցուցաբերել ավիացիային, որը համավարակի պատճառով առավել տուժած ճյուղերից է: Ստեղծված տնտեսական պայմաններում ավիաընկերությունները ստիպված են փոփոխել ինքնաթիռներ ձեռք բերելու՝ նախկինում մշակած իրենց ծրագրերը։Նրա խոսքով` արտոնությունը նաև զսպող ազդեցություն կունենա ավիափոխադրումների արժեքի աճի վրա և կնպաստի համաշխարհային շուկայում Եվրասիական տնտեսական միության ավիաընկերությունների մրցունակության բարձրացմանը:«ԵԱՏՄ-ում օդանավերի թարմացումն ու ավելացումը հատկապես կարևոր է ձևավորվող արտաքին սահմանափակումների պայմաններում։ Ինքնաթիռների թվի ավելացումը դրական ազդեցություն կունենա միության տարանցիկ ներուժի զարգացման վրա»,- ավելացրելէ Սլեպնյովը։ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ԵԱՏՄ–ին ապագայում կարող են անդամակցել նախկին ԽՍՀՄ–ից դուրս գտնվող երկրները. Օվերչուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629448_0:12:1390:1055_1920x0_80_0_0_d46eb511cc74b840683427dc7c2a5698.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ինքնաթիռ, որոշում
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ինքնաթիռ, որոշում
ԵԱՏՄ-ն երկարաձգել է ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման արտոնությունները
14:27 10.06.2022 (Թարմացված է: 14:51 10.06.2022) Որոշումը թույլ կտա աջակցել ավիացիային, որը համավարակի պատճառով առավել տուժած ճյուղերից է:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է երկարաձգել քաղաքացիական մարդատար ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման սակագնային արտոնության գործողության ժամկետը։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
«110-300 ուղևոր տարողունակությամբ տուրբոռեակտիվ օդանավերի համար արտոնությունը երկարաձգվել է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ մինչև 90 ուղևոր տարողունակությամբ տուրբոպտուտակային ինքնաթիռների համար՝ մինչև 2025 թվականի ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԵՏՀ առևտրային հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովն ասել է, որ այս որոշումը թույլ կտա աջակցություն ցուցաբերել ավիացիային, որը համավարակի պատճառով առավել տուժած ճյուղերից է: Ստեղծված տնտեսական պայմաններում ավիաընկերությունները ստիպված են փոփոխել ինքնաթիռներ ձեռք բերելու՝ նախկինում մշակած իրենց ծրագրերը։
Նրա խոսքով` արտոնությունը նաև զսպող ազդեցություն կունենա ավիափոխադրումների արժեքի աճի վրա և կնպաստի համաշխարհային շուկայում Եվրասիական տնտեսական միության ավիաընկերությունների մրցունակության բարձրացմանը:
«ԵԱՏՄ-ում օդանավերի թարմացումն ու ավելացումը հատկապես կարևոր է ձևավորվող արտաքին սահմանափակումների պայմաններում։ Ինքնաթիռների թվի ավելացումը դրական ազդեցություն կունենա միության տարանցիկ ներուժի զարգացման վրա»,- ավելացրելէ Սլեպնյովը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը,
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։