00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան է ժամանել «Ֆլայ Արնայի» ինքնաթիռը. հայտնի է առաջին առևտրային չվերթի օրը

© Photo : Facebook / Tigran Avinyan / Տիգրան Ավինյան «Ֆլայ Արնայի» ինքնաթիռը
«Ֆլայ Արնայի» ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Բաժանորդագրվել
Վարչապետն «Էյր Արաբիայի» գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի ուղեկցությամբ շրջել է «Ֆլայ Արնայի» առաջին օդանավով՝ ծանոթացել ուղևորների համար ստեղծված պայմաններին:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության առաջին օդանավը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
ԱՄԷ Շարժայի միջազգային օդանավակայանից «Ֆլայ Արնայի» առաջին Airbus A320 օդանավով Հայաստան է ժամանել «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությունը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորել են արարողությամբ՝ ջրային կամարով։
Հայտնի է` ով է «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ընկերության գործադիր տնօրենը
Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց համար հստակ է` որևէ գործ ձեռնարկելու դեպքում պետք է ամեն ինչ անեն՝ այն հնարավորինս պատշաճ, բարձր մակարդակով անելու համար:
«Մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները: Ուրախ եմ, որ այսօր ունենք այս առիթը։ Ահա, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Արաբական Միացյալ Էմիրություններից «Էյր Արաբիայի» մեր գործըկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն»,– ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա ունի բազմակողմ նշանակություն, որովհետև նախաքովիդյան շրջանի ամենակարևոր հաջողություններից մեկն այն էր, որ կառավարությունը կարողացել է քաղաքացիների համար ստեղծել մատչելի գներով ճամփորդելու հնարավորություն:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն ավելի շատ մարդկանց կբերի Հայաստան և ավելի շատ մարդկանց կտանի Հայաստանից:
«Մեր երկիրը նաև այս իմաստով կդառնա մի խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության և որտեղ վերադառնում են, որտեղ մարդիկ մեկնում են հանգստի, ծանոթանալու, տուրիզմի նպատակով, և այդ մարդիկ իրենց սրտերում պահում են մի մասնիկ Հայաստանից»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետն «Էյր Արաբիայի» գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի ուղեկցությամբ շրջել է «Ֆլայ Արնայի» առաջին օդանավով՝ ծանոթացել ուղևորների համար ստեղծված պայմաններին:
Միջոցառմանը «Ֆլայ Արնան» հայտարարել է իր առաջին առևտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այս տարվա հուլիսի 3-ին կիրականացվի դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան: «Ֆլայ Արնայի» մեկնարկային ուղղությունները կներառեն նաև ուղիղ չվերթեր, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի և Բեյրութի հետ:
Միջոցառմանը ներկան են եղել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, «Էյր Արաբիա» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին և պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL)։
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից «Ֆլայ Արնային» հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։
Ընկերությունը գործելու է «Էյր Արաբիա» ընկերության բյուջետային բիզնես մոդելով։
Լրահոս
0