Հայաստանը երկրորդ տեղում է, կամ ո՞ւր կմեկնեն ռուսաստանցիները երկարատև հանգստյան օրերին

© Sputnik / Asatur YesayantsԳառնու տաճար
Գառնու տաճար - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Գառնու տաճար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստան կմեկնի ճանապարհորդների 2,6 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանցիներն առաջիկա երկարատև հանգստյան օրերին կմեկնեն Հայաստան, Ղազախստան և Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Aviasales» տոմսերի որոնման և գնման ծառայությանը։
Ծառայությունում նշել են, որ արտասահմանյան զբոսաշրջային երթուղիների ամրագրումների առաջատարը Թուրքիան է, որին բաժին է ընկել բոլոր գնումների 4 տոկոսը. օգտատերերը միջինը 43,5 հազար ռուբլի են վճարել երկկողմանի ավիատոմսերի համար։
Ընկերության տվյալով՝ Հայաստանը երկրորդ պահանջված ուղղությունն է։ Առաջիկա հանգստյան օրերին այնտեղ կմեկնի ճանապարհորդների 2,6 տոկոսը (միջինը 28,6 հազար ռուբլի են վճարել երկկողմանի ավիատոմսերի համար): Երրորդ տեղում Ղազախստանն է` 1,2 տոկոսով (միջինը 30,5 հազար ռուբլի են վճարել երկկողմանի ավիատոմսերի համար):
«Այս տարի ռուսաստանցի զբոսաշրջիկներն ավելի ու ավելի հաճախ են ուշադրություն դարձնում մերձավոր արտերկրի երկրներին, ուր ավելի վաղ մեկնում էին առավելապես ոչ ավանդական նպատակներով։ Դրա վկայությունն է ոչ միայն ավիատոմսերի ամրագրումը, այլև հավելվածի և կայքի զբոսաշրջային բովանդակության նկատմամբ հետաքրքրությունը: Այսպես` Ռուսաստանի օգտատերերը գրեթե նույն հաճախականությամբ փնտրում են, թե ինչ կարելի է տեսնել և ուր կարելի է գնալ Ղազախստանում, Հայաստանում և Թուրքիայում»,– ճշտել են ծառայությունում։
Վերլուծաբանները նշել են, որ Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնի առաջիկա հանգստյան օրերի համար տոմսեր ամրագրած օգտատերերի 0,8 տոկոսը. նրանք միջինը 61,2 հազար ռուբլի են վճարել երկկողմանի տոմսերի համար։ Հաջորդը Վրաստանն է` 0,7 տոկոսով (երկկողմանի տոմսերի միջին վճարումը` 38,3 հազար ռուբլի): Վեցերորդ տեղում Իսրայելն է։
Լրահոս
0