ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը, որպես անվտանգության դոնոր, աճում է. Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Երևանում։
Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը, որպես անվտանգության դոնոր, աճելու է ու դուրս է գալու Եվրասիական տարածաշրջանի սահմաններից, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ. հիշեցնենք, որ այն անցկացվում է Երևանում։
Նա ընդգծեց, որ անդամ-երկրները 30 տարի առաջ պատմական ընտրություն են կատարել հօգուտ խաղաղության ու անվտանգության ապահովման։

«Այդ քայլի ճշմարտացիության վստահությունն ու վստահ աշխատանքը հանգեցրին ՀԱՊԿ-ի ստեղծման, որը քայլ առ քայլ դառնում է ավելի նշանակալի խաղացող մեր երկրների ու ընդհանուր Եվրասիայի տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»,-նշեց Միրզոյանը։

Նախարարը հավելեց, որ կազմակերպության առջև բարդ խնդիր է դրված, քանի որ յուրաքանչյուր տարածաշրջան իր յուրահատկությունն ունի, իր տեղային խնդիրները, կարիքները, պահանջներն ու առաջնահերթությունները.
«Մենք քննարկել ենք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ-երկրների վրա»։
Միրզոյանը նշեց, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստի անցկացման օրը դեռ պետք է որոշեն, չնայած քննարկել են, որ այն տեղի կունենա Երևանում, չորրորդ եռամսյակում։
Լրահոս
0