00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միկրոսխեմաների ռուսաստանցի ստեղծողներն ուզում են Երևանում իրենց համար թիմ հավաքել

© Photo : provided by Evgeniy SavchenkoԵվգենի Սավչենկո
Եվգենի Սավչենկո - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2022
Եվգենի Սավչենկո
Բաժանորդագրվել
Ընկերությունը կապի միջոցների համար միկրոսխեմաներ, IP–բլոկներ և այլ միկրոէլեկտրոնիկա է ստեղծում։ Հայաստանում նման մասնագետներ դեռ քիչ կան, բայց նրանց միշտ կարելի է ուսուցանել։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Իննոցենտր ՎԱՕ» ռուսաստանյան ընկերությունն ուզում է Հայաստանում իր համար մասնագետների թիմ հավաքել։ Այս մասին «Առաջինների ակումբ» գործարար միության (Մոսկվա) կազմակերպած Summit Armenia բիզնես–ֆորումի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սավչենկոն։
Ընկերությունը կապի համակարգերի համար ԳԲՀ–միկրոսխեմաներ է ստեղծում, այդ թվում՝ հաճախականության և ազդանշանների ուժեղացուցիչներ և փոխակերպիչներ, ինչպես նաև բյուրեղային ծրագրավորվող ռադիոհամակարգեր, ներառյալ` 5G կապի համակարգերի համար։
Սավչենկոն հավելեց, որ Երևանում արդեն ժամանակ ունեցել է շփվելու հայ գործընկերների հետ, և գրեթե բոլորը նրան ասում էին, որ խորհրդային ձեռնարկություններից, որտեղ աշխատում էին հազարավոր ինժեներներ, այստեղ միայն պատերն են մնացել։
Այնուամենայնիվ, Սավչենկոյի կարծիքով, ձեռնարկությունները, որոնք մնացել էին Խորհրդային Միությունից հետո, վատ չեն աշխատել նույնիսկ 2010–ականներին. նա Հայաստանից սարքավորումներ ձեռք բերելու փորձ ունի։
«Ինչպես հասկանում ենք, ռադիոֆիզիկայի և ԳԲՀ–միկրոսխեմաների մասնագետներ բուհերում այդքան էլ շատ չեն պատրաստում։ Սակայն մենք պատրաստ ենք, հայկական բուհերի և մասնագիտական ամբիոնների հետ համագործակցությամբ, ուսուցման հարթակ ստեղծել, երիտասարդներից մասնագետներ պատրաստել, նրանց սովորեցնել մասնագիտական հմտությունները», – հավելեց նա։
Նույն սկզբունքով, երիտասարդներին մշտապես ուսուցանելով, նրա ձեռնարկությունն աշխատում է նաև Ռուսաստանում։ Հայաստանի համար ձեռնարկության ուսումնական ծրագրերը ևս նորություն չեն, նա հիշեցրեց, որ մի քանի խոշոր արևմտյան ընկերություններ (Synopsys, Oracle, National Instruments և այլն) հաջողությամբ այստեղի բուհերում դասընթացներ են ներդրել։
«Իհարկե մեր մասշտաբներն այլ են, բայց մենք էլ սովորեցնելու բան ունենք։ Մեզ միշտ անհրաժեշտ են երիտասարդներ, որոնց համար սովորելը հետաքրքիր է։ Այդպես ենք աշխատում Ռուսաստանում, այդպես, կարծում եմ, կաշխատենք նաև այստեղ», – ասում է նա։
«Իննոցենտր ՎԱՕ» ընկերությունը միկրոսեխմաների մշակման ծառայություններ է մատուցում, այնուհետև պատվիրատուները կարող են սերիական արտադրություն սկսել մասնագիտացված գործընկեր-գործարաններում։ Ընկերությունն իր լաբորատորիաներում նախատիպեր է ստեղծում, որոնք հետագայում փոխանցում է սերիական արտադրության, իսկ հետ ստանալով՝ թեստավորում է։ Սավչենկոն նշեց, որ մշակման հետ կապված աշխատանքի մի մասը կարելի է Հայաստան տեղափոխել։
Բացի այդ, կարելի է նաև հայկական ընկերությունների համար մատակարար դառնալ. այստեղ ևս կան ընկերություններ, որոնք միկրոսխեմաների և IP-բլոկների հիման վրա կապի համակարգեր են հավաքում։ Սավչենկոն հավելել է, որ նրանց կարելի է շահավետ գնային առաջարկ ներկայացնել, ինչը նրանց արտադրանքը համաշխարհային շուկայում ավելի մրցունակ կդարձնի։
Սավչենկոն նշեց, որ միգուցե ռուսաստանցի մասնագետների մի մասը կցանկանա Հայաստան տեղափոխվել` աշխատելու, բայց դա նույնիսկ պարտադիր չէ։
«Թեպետ վերջին հաշվով «երկաթ» ենք ստեղծում, բայց դիզայնը թվային է, այդ պատճառով աշխատանքն ու քննարկումը կարելի է նաև տեսակապի միջոցով իրականացնել», – հավելեց Սավչենկոն։
Ընկերությունը նախատեսում է Հայաստանում իր աշխատանքը սկսել մինչև տարեվերջ։
Լրահոս
0