Արամ Սիմոնյանի ընտանիքը չի ընդունել ԵՊՀ ռեկտորի առաջարկը. «Հրապարակ»

© Sputnik / Aram NersesyanԱրամ Սիմոնյան
Արամ Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2022
Արամ Սիմոնյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թերթի տեղեկություններով` բուհի նախկին ռեկտորի ընտանիքը հրաժարվել է վերջին հրաժեշտը կազմակերպել ԵՊՀ-ում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի մահից հետո այցելել է Սիմոնյանների ընտանիքին և առաջարկել է հուղարկավորությունն իրականացնել Երևանի պետական համալսարանից, գրում է «Հրապարակը»։

«Սիմոնյանի ընտանիքը մերժել է այդ առաջարկը։ Այս իշխանությունը մեկ տարի շարունակ հալածում էր Արամ Սիմոնյանին և պարտադրում, որ հրաժարական տա, որպեսզի զավթեն ԵՊՀ ռեկտորի աթոռը և կարգեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էին իրականացնում, վարկաբեկում և հալածում էին նրան, ուստի հասկանալի է ընտանիքի վերաբերմունքը»,- գրում է թերթը։

ԶԼՄ-ն տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Հովհաննիսյանի հետ, որը լսել է հարցը և ասել` զբաղված է, չի կարող պատասխանել, սակայն Արամ Սիմոնյանի ընկերներից մեկը հաստատել է տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը կյանքից հեռացավ հունիսի 8-ին:
ԵՊՀ-ի զարգացման գործում Արամ Սիմոնյանը մեծ վաստակ է ունեցել. բուհը ցավակցել է
Լրահոս
0