00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ավելի ճիշտ է գրպանին խփել, քան սարքել հանցագործ․ Ղազարյանը՝ ծանր վիրավորանքի օրենքի մասին

Փաստաբանը ճիշտ է համարում ծանր վիրավորանքը քրեականացնելու փոխարեն տուգանելու որոշումը
Բաժանորդագրվել
Փաստաբանը ճիշտ է համարում ծանր վիրավորանքի համար ոչ թե ազատազրկելու, այլ տուգանելու որոշումը։
Զրպարտության կամ վիրավորանքի հոդվածը Քրեական նոր օրենսգրքում չընդգրկելը ճիշտ է, քանի որ ավելի լավ է քաղաքացուն տուգանել ու հարվածել գրպանին, քան նրան դարձնել հանցագործ։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը։
«Քրեական բնույթի մեղադրանքը, միևնույն է, չի օգնում, մարդիկ շարունակում են հայհոյել, բայց դրա վնասն ավելի մեծ է՝ քրեական իրավունքը կաշկանդում է հանրային նշանակություն ունեցող խոսքի ծավալմանը, նույնիսկ եթե դա իր մեջ պարունակում է հայհոյանք կամ վուլգար արտահայտություն»,- ասաց փաստաբանը։
Ճիշտ է` հոդվածը նոր օրենսգրքում չի ընդգրկվելու, սակայն մինչ օրս դրա հիման վրա հարուցվել են հարյուրավոր քրգործեր կան, որոնք փաստորեն պետք է փոփոխվեն։
Ղազարյանը նշեց՝ երբ որևէ հանցագործություն օրենքի փոփոխությամբ դադարում է հանցանք համարվել, առաջին հերթին պետք է համապատասխանեցում արվի արդեն իսկ հարուցված գործերում, ու դրանք նախաքննության փուլում պետք է կարճվեն, իսկ այն գործերը, որոնք մտել են դատարան, կա՛մ պետք է դատախազը հրաժարվի մեղադրանքից, կա՛մ դատարանը որոշի դադարեցնել քրեական հետապնդումը, ինչն, ըստ էության, հավասարազոր է արդարացման։
«Պետք է արձագանքել՝ ժամանակին կառավարությունը սխալ քայլ էր արել, որ որոշել էր քրեականացնել։ Դա ձախողում էր»,- ասաց Ղազարյանը։
Փաստաբանի համոզմամբ՝ կառավարությունն այս որոշմանը եկել է Եվրոպական խորհրդի քաղաքական ճնշման տակ, քանի որ իրենք առանց այդ էլ դեմ էին օրենքին, Հայաստանում էլ ոչ համաչափ էր կիրառվում այն, ու չափազանց շատ գործեր հարուցվեցին։ Ավելին՝ գործերի մեծամասնությունն ի պաշտպանություն պաշտոնատար անձանց էր հարուցվել, քչերն էին ոչ հանրային դեմքերի համար։
«Դեֆամացիայի (զրպարտության) քրեականացումը հակասում է եվրոպական հասարակական կարգին։ ԵԽԽՎ վերջին բանաձևում հստակորեն ասվեց, որ չեն ընդունում դա, բայց եթե քրեականացնում են, շատ համաչափ պետք է կիրառեն։ Դա էլ չարվեց։ ԵԽ ճնշումն է, մանավանդ որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը մի քանի օր առաջ Հայաստան էր եկել»,- բացատրեց Ղազարյանը։
Ըստ փաստաբանի` քրեականացնելը սկզբունքորեն հակասահմանադրական չէր, և շատ երկրներում այն ընդունված օրենք է, սակայն քաղաքակիրթ պետություններում շատ հազվադեպ է օրենքը կիրառվում, իսկ մեր դեպքում չափից շատ կիրառվեց, ինչն էլ ԵԽ դժգոհությանը հանգեցրեց։ Կարճ ասած՝ հակասում էր Հայաստանի միջազգային պարտավորությանը։
Սա, փաստաբանի կարծիքով, իշխանություններին, բնականաբար, ձեռնտու չէր, որովհետև, ըստ էության, նրանք արեցին այն, ինչը քաղհասարակության մի մասը մոտ մեկ տարի շարունակ պահանջում էր, իսկ իշխանությունը հակադրվում էր դրան՝ նշելով, թե արդյունավետ է։ Սրանից, Ղազարյանի դիտարկմամբ, օգտվում է հասարակությունը, որը կարող է արդեն անկաշկանդ լինել, քանի որ օրենքը չի կարող հստակ սահմանել` ինչ է ծանր կամ միջին վիրավորանքը, ըստ որի` կսահմանվի տուգանքի չափը։
Տուգանքի մինչև 3 մլն դրամ սահմանումն էլ, փաստաբանի խոսքով, տրամաբանական է, եթե համաչափ կիրառվի, այսինքն` լինի ըստ անհրաժեշտության, ոչ թե քողարկված օրակարգի հիման վրա, որը սովորաբար լինում է ներքաղաքական։ Վերջին 10 տարիներին, Ղազարյանի տվյալներով, տուգանքը համաչափ կիրառվել է. հիմնականում մի քանի հարյուր հազարը չգերազանցող տուգանքներ են սահմանվել։ Ցանկացած դեպքում, Ղազարյանի պնդմամբ, լավ է, որ որոշվել է շարունակել տուգանքի ճանապարհով գնալ։

«Հանրությունը, ինչպես նախկինում հայհոյել է, այնպես էլ կշարունակի հայհոյել. հայհոյողներ միշտ էլ կգտնվեն։ Պարզապես այստեղ պետք է քաղաքացիների կողմից դա չընդունվի՝ սկսած մեդիագրագիտությունից, մինչև հանրային պարսավանք։ Ավելի լավ է` անձը հանրային պարսավանքի արժանանա, քան դատախազի մեղադրանքի։ Հասարակությունը պետք է սովորի նման խոսքին արձագանքել»,- ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հունիսի 10-ին հայտնեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար։
Լրահոս
0