00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հո վրայով չե՞ս անցել». բելառուսցիներն ուզում են իրենց մշակումը ՀՀ-ի միջոցով առաջ մղել

CC BY 2.0 / Scott Winterroth / Համակարգիչների դիմաց նստած տղամարդիկ
Համակարգիչների դիմաց նստած տղամարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2022
Համակարգիչների դիմաց նստած տղամարդիկ
Բաժանորդագրվել
«Նեյրոսետի» ընկերության նախագիծը հետևում է օգտատիրոջ դեմքի և աչքերի արտահայտությանը և որոշում՝ արդյոք նա տեսել է անհրաժեշտ տեսանյութը կամ տեքստը և արդյոք ուշադիր է դիտել կամ ընթերցել: Կիրառման ոլորտները կարող են տարբեր լինել` և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Բելառուսական «Նեյրոսետի» ընկերությունն ուզում է Հայաստանի միջոցով առաջ մղել իր մշակումը, որը դեմքի արտահայտությունից հասկանում է տրամադրությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ձեռնարկության համասեփականատեր Սերգեյ Կուրյանը։
Ծրագիրը դիմային տեսախցիկով «նայում» է օգտատիրոջը և որոշում, թե ինչպես է մարդն արձագանքում տեսածին (տեսանյութին կամ տեքստին): Ծրագիրը դեմքի արտահայտության միջոցով որոշում է ուշադրության կամ հոգնածության աստիճանը (արդյոք մենք իսկապես հասկանում ենք, թե ինչ ենք կարդում, թե պարզապես մեխանիկորեն աչքի տակով ենք անցկացնում տողերը): Ծրագիրը կարողանում է հասկանալ` բովանդակությունն ընդհանրապես դիտվել է, թե ոչ։
«Դա կարևոր է մի շարք դեպքերում, օրինակ՝ ձեռնարկությունում տեխնիկական անվտանգության հրահանգավորման համար։ Ծրագիրը որոշում է՝ արդյոք նյութը դիտվել է, թե ոչ, և որ ոչ պակաս կարևոր է` որքան ուշադիր է դիտվել», - ավելացրեց Կուրյանը։
Ընկերությունն իր ծրագրի համար նաև վեբ-տարբերակ է մշակում։ Պարտադիր չէ հավելվածը ներբեռնել, բավական է այն բացել դիտարկիչում (Web browser) ու սարքի տեսախցիկից օգտվելու հասանելիություն տալ։
«Ընդ որում` մենք մեզ մոտ չենք պահում և ոչ մի տեղ չենք փոխանցում օգտատիրոջ անձնական տվյալները, ամբողջ մշակումն իրականացվում է նրա սարքի վրա։ Եվ հետո մենք մշակում ենք միայն դեմքի կետերը, այսինքն՝ ո՛չ անձնագրի համարը, ո՛չ այլ անձնական տվյալներ մեզ պետք չեն», - ավելացրեց Կուրյանը։
Ծրագիրը հայացքի ու դեմքի արտահայտությունների ավելի քան 80 պարամետր է վերլուծում։
Թեև Սերգեյի ազգանունը «յան»-ով է վերջանում, բայց նա հայկական արմատներ չունի. Բելառուսում է ծնվել: Երևանում է եղել նաև 2018 թվականին, երբ նրա «ՊՐՈ Կրթություն» նախագիծը «Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի մրցանակակիր է դարձել։ Այս նախագիծը, որը ծրագրային ապահովում է մանկական պլանշետների համար և նույն սկզբունքով հետևում է դեմքի արտահայտությանն ու էկրանին նայելու ուղղությանը, շարունակում է կատարելագործվել։
Ծրագիրը հստակ հասկանում է` երեխան կարդացել է դպրոցական առաջադրանքները, թե ոչ: Եթե չի նայել կամ անուշադիր է նայել, խաղերը հասանելի չեն լինի նրան։ Մշակողների մտահաղացմամբ՝ դեմքի ու աչքերի արտահայտությունից հասկանալի կլինի՝ երեխան կարդում է, թե պարզապես նայում էկրանին։
Հիմա ընկերությունում աշխատում են լրացված իրականության ևս մեկ հարթակի ուղղությամբ, որը տեքստի հիման վրա տեսանյութեր է գեներացնելու մի քանի րոպեում: Մեկ այլ նախագիծ է մետատիեզերքը (այսինքն՝ վիրտուալ իրականությունը), որը հարմարվում է օգտատիրոջ նախասիրություններին՝ ելնելով նրա դեմքի արտահայտությունից։
«Հայաստանում, մեծ հաշվով, կարող ենք և՛ ապրանքի իրացում կազմակերպել, և՛ մշակման մի մասն անել։ Մեկ է` մեր աշխատակիցների 90%–ը հեռավար է աշխատում։ Այնպես որ մենք կարող ենք մարդկանց հավաքել ամբողջ Հայաստանից», - ավելացրեց Կուրյանը։
Ընկերության արտադրանքն արդեն վաճառվում է Ռուսաստանում, Բելառուսում, Բելգիայում և Բուլղարիայում։
Միկրոսխեմաների ռուսաստանցի ստեղծողներն ուզում են Երևանում իրենց համար թիմ հավաքել
Լրահոս
0