Խաղաղությունն առանց Ռուսաստանի կայուն ու հարատև չի լինի. Նարիշկին

© Sputnik / Евгений Биятов / Անցնել ֆոտոբանկՍերգեյ Նարիշկին
Սերգեյ Նարիշկին - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2022
Սերգեյ Նարիշկին
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նարիշկինի խոսքով՝ Ռուսաստանին մերժելու ցանկացած փորձ ցույց է տալիս, որ Արևմուտքը հավատում է, թե աշխարհն իր շուրջ է պտտվում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանը անվտանգության միջազգային երաշխավոր է, առանց նրա խաղաղությունը չի կարող ամուր ու կայուն լինել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Մեծ ձեռքբերումների երկիր․ #Россиюнеотменить» ցուցահանդեսի բացման ժամանակ։
«Ռուսաստանն ավանդաբար անվտանգության ու կայունության միջազգային երաշխավորն է։ Ոչ մի խաղաղություն` գլոբալ կամ տարածաշրջանային, առանց Ռուսաստանի մասնակցության ո՛չ ամուր կարող է լինել, ո՛չ կայուն, ո՛չ էլ հարատև»,- ասել է նա։
Նարիշկինը վստահություն է հայտնել, որ Արևմուտքի տոտալիտար-լիբերալ ռեժիմների` Ռուսաստանին մերժելու ցանկացած փորձ միայն ցույց է տալիս նրանց մոլեռանդ հավատն առ այն, որ ամբողջ աշխարհը պտտվում է իրենց շուրջը և հնազանդվում իրենց ցանկություններին ու հրամաններին:
Ուկրաինան «թաքնված սակարկության» առարկա է դարձել
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով՝ անցյալի ամենապատասխանատու ժամանակահատվածներում Ռուսաստանը մարտահրավերներին պատասխանել է քաղաքացիական խիզախությամբ, ժողովրդի միասնականությամբ ու արարելու անվերապահ ձգտումով:
Ինչպես է ավարտվելու ռուս-ուկրաինական հակամարտությունը. հակասական կանխատեսումներ
Լրահոս
0