https://armeniasputnik.am/20220611/nikvol-pashinjann-ararati-marzum-e-na-tesanjut-e-hraparakel-43274959.html
«Գիլասը, դեղձը վերացել է». Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է
«Գիլասը, դեղձը վերացել է». Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է
ՀՀ վարչապետն այցելել է Դեղձուտ համայնք, որտեղ նոր դպրոց է կառուցվում, ծանոթացել է Բերդիկ- Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: 11.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-11T14:02+0400
2022-06-11T14:02+0400
2022-06-11T14:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արարատի մարզ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0b/43282846_0:0:1670:940_1920x0_80_0_0_5d3a673a4e35086f993870d8c70f3e1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ է այցելել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։«Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»,– գրել է Փաշինյանը:Դպրոցը կառուցվում է հնի տեղում, այժմ 80 աշակերտները համայնքապետարանի շենքում են դաս անում։ Ուսումնական հաստատության նոր շենքը նախատեսված է 120 աշակերտի համար։ Փաշինյանը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ։«Խոստանում եմ, որ մինչև տարվա վերջ դպրոցում կաշխատեք։ Բայց դուք էլ ատեստավորմանը մասնակցեք, որ աշխատավարձը բարձրանա։ Մենք որոշել ենք, որ ուսուցիչն ինքն է որոշում իր աշխատավարձը»,– ասել է նա մանկավարժներին։400-533 հազար դրամ աշխատավարձ կստանան. հայտնի է` քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորվելՓաշինյանը հանդիպել է նաև գյուղացիների հետ։ Նրանք ասել են, որ այս տարի բերք չունեն։«Գիլասը, դեղձը վերացել է»,–նշել են բնակիչները և հավելել` կարկուտն է տարել բերքը։ՀՀ վարչապետը այցի շրջանակում ծանոթացել է նաև Բերդիկ - Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին արել Փաշինյանի` Արարատի մարզ գնալու ճանապարհին` փորձելով փակել վարչապետի ճանապարհը, սակայն նրանց բերման էին ենթարկել։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0b/43282846_0:0:1484:1113_1920x0_80_0_0_377f0e4c1adccd532870cd47891af5ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատի մարզ
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատի մարզ
«Գիլասը, դեղձը վերացել է». Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է
14:02 11.06.2022 (Թարմացված է: 14:21 11.06.2022) ՀՀ վարչապետն այցելել է Դեղձուտ համայնք, որտեղ նոր դպրոց է կառուցվում, ծանոթացել է Բերդիկ- Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ է այցելել։ Նա այդ մասին հայտնել է
ֆեյսբուքյան իր էջում։
«Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»,– գրել է Փաշինյանը:
Դպրոցը կառուցվում է հնի տեղում, այժմ 80 աշակերտները համայնքապետարանի շենքում են դաս անում։ Ուսումնական հաստատության նոր շենքը նախատեսված է 120 աշակերտի համար։ Փաշինյանը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ։
«Խոստանում եմ, որ մինչև տարվա վերջ դպրոցում կաշխատեք։ Բայց դուք էլ ատեստավորմանը մասնակցեք, որ աշխատավարձը բարձրանա։ Մենք որոշել ենք, որ ուսուցիչն ինքն է որոշում իր աշխատավարձը»,– ասել է նա մանկավարժներին։
Փաշինյանը հանդիպել է նաև գյուղացիների հետ։ Նրանք ասել են, որ այս տարի բերք չունեն։
«Գիլասը, դեղձը վերացել է»,–նշել են բնակիչները և հավելել` կարկուտն է տարել բերքը։
ՀՀ վարչապետը այցի շրջանակում ծանոթացել է նաև Բերդիկ - Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին արել Փաշինյանի` Արարատի մարզ գնալու ճանապարհին` փորձելով փակել վարչապետի ճանապարհը, սակայն նրանց բերման էին ենթարկել։