00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Խնդիրը ջրի աղտոտումը չէ, այլ այն, որ դա շարունակական է»․ բնապահպանը՝ Կապանի ջրերի մասին

«Սա բնապահպանական կատաստրոֆա է»․ բնապահպանը՝ Կապանի դեղնավուն ջրերի մասին
Բաժանորդագրվել
Բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Կապանի բնապահպանական իրավիճակին ու դրա պատասխանատուներին։
Կապանում ծանր ու թունավոր մետաղների և տարբեր միացությունների կոնցենտրացիան գերազանցում է սահմանային թույլատրելի նորման ոչ թե 2 կամ 3 անգամ, այլ հարյուրավոր անգամներ։ Սա նշանակում է բնապահպանական կատաստրոֆիկ վիճակ։ Sputnik Արմենիայի եթերում Կապանում բնապահպանական իրավիճակն ու օրերս հայտնի դարձած դեղնավուն ջրերի խնդիրն այսպես բնորոշեց բնապահպան Ինգա Զարաֆյանը։
«Այդ աղտոտվածությունը տարիներ շարունակ կա։ Եվ դրա դեմ որևէ միջոցառում, կանխելու միջոց չի իրականացվել, ինչքան էլ հասարակությունն ու տեղի բնակիչները բարձրաձայնում են։ Պատճառը պարզ է՝ ոչ մեկ չի ուզում պատասխանատվություն ստանձնել ու ծախս անել»,- ասաց Զարաֆյանը։
Բնապահպանի համոզմամբ՝ տեխնիկապես այս իրավիճակի կանխարգելումը լրիվ հնարավոր է, սակայն միջոցառումները թանկ արժեն, ու չկա որևէ մեկը, ով ցանկանում է այդ ծախսերն իր վրա վերցնել։ Հետևաբար, նրա դիտարկմամբ, Հայաստանում չկա ոչ մի պատասխանատվություն մարդկանց առողջության ու նրանց շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ, իսկ այս ամենը պարբերաբար ազդում է մարդկանց առողջության վրա։
Զարաֆյանը նշեց, որ կանխարգելիչ միջոցառումներին հակառակ առաջարկվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կանաչ լույս են վառում անպատասխանատու բիզնեսի համար, ու հիմա մոտ 60 կազմակերպություն անընդհատ ստորագրահավաք են անում այդ փոփոխությունների դեմ։
«Եթե դու ոչ մի նորմատիվ կամ սահմանափակում չես դնում բիզնեսի առջև, ապա այդ հիմնական սկզբունքը, որ աղտոտիչը պետք է անպայման վճարի իր աղտոտման համար ընդհանրապես չի աշխատում։ Նշանակում է՝ հանքարդյունաբերողի վրայից ընդհանրապես հանվում է այդ պատասխանատվությունը»,- ասաց Զարաֆյանը։
Այս իրավիճակում, բնապահպանի խոսքով, խնդիրը ոչ թե այն է, որ օրեր առաջ Կապանում դեղնավուն ջրեր են եղել, այլ այն, որ այս իրավիճակը շարունակական բնույթ ունի ու որևէ կերպ չի լուծվում՝ ոչ օրենսդրական, ոչ ինստիտուտցիոնալ, ոչ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում որևէ մեկը չի կարողանում ազդել դրա վրա։ Եթե ահազանգերն էլ լինում են, Ընդերքի և շրջակա միջավայրի տեսչական մարմինը մի քանի հարյուր հազարի տուգանք է սահմանում ձեռնարկության նկատմամբ ու վերջ, ինչը կրկին որևէ ազդեցություն չի ունենում։
«Ձեռնարկությունը, որը միլիարդներ է աշխատում, չի ազդվի դրանից։ Մենք պետք է փոխենք մեր մոտեցումներն ու միասնական պատասխանատվություն ունենանք»,- կարծում է Զարաֆյանը։
Խոսելով այսօրվա իրավիճակի պատասխանատուների մասին, Զարաֆյանը նշեց, որ նախ հենց ձեռնարկությունն է պատասխանատու, հետո՝ տեսչությունը, իսկ ընդհանուր առմամբ կառավարական տարբեր օղակները։ Ըստ նրա՝ բիզնեսն ունի իր սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը, ավելին՝ իր ստորագրած պայմանագրով ինքն ունի այդ պատասխանատվությունը կոնկրետ սահմանված կետերով։
Տեսչական մարմնի դեպքում, բնապահպանի խոսքով, իրավիճակին արձագանք գրեթե չի լինում։ Կառավարությունն էլ, Զարաֆյանի կարծիքով, պետք է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնի իրավիճակի լուծման ու մոտեցումների փոփոխման համար։
«Մենք որոշում ընդունողներ չենք, միայն կարող ենք ահազանգել, հասարակական մշտադիտարկումներ անել, հասկանալ՝ ինչն է խնդիրը և այլն։ Պարտադիր չէ անողը ՀԿ լինի, ուղղակի ակտիվ հանրությունը կարող է լինել»,-ասաց Զարաֆյանը՝ հավելելով, որ իրենք՝ բնապահպանների մի խումբ, զբաղվում է առաջարկվող օրենսդրական փոփոխությունների դեմ պայքարով, որովհետև, իր խոսքով, եթե դրանք ընդունվեն, իրավիճակն ավելի կվատանա։
Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր, որ Կապանի փողոցներում դեղնավուն ջրեր են հոսում, դրանք Կավարտի լքված հանքավայրից հոսած դեղնանարնջագույն ջրերն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը հայտնել էր, որ դեպքն արտակարգ չէ, մի քանի ամիս առաջ ևս նման դեպք է գրանցվել։
Լրահոս
0