00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կռվում ենք պրոթեզներով. հայր և որդի կատակում են ու փորձում ապրել ինչպես նախկինում

© Sputnik / Lilit DemuryanԽաչիկ Իսունցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Խաչիկ Իսունցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2022
Խաչիկ Իսունցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Բաժանորդագրվել
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մեկուկես տարի անց էլ բազմաթիվ զինվորներ և կամավորներ վերականգնողական բուժում են ստանում։ Իսունցների դեպքն էլ յուրահատուկ է այնքանով, որ նրանք միակ հայր ու որդին են, որոնք բուժվում են այստեղ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Կատակասեր, կյանքով լեցուն հայր ու որդի Գևորգ և Խաչիկ Իսունցներն Արցախյան 44-օրյա պատերազմում ստորին վերջույթներ են կորցրել, բայց չնայած դժվարություններին` պրոթեզներով փորձում են իրենց կյանքը շարունակել այնպես, ինչպես նախկինում։
Իսունցների հետ հանդիպեցինք Զինվորի տանը, որտեղ արցախյան 3 պատերազմի մասնակից 49-ամյա Գևորգը ասեղնաբուժություն ու կինեզոթերապիա է անցնում։ 44-օրյայի ժամանակ նա Ջրականում է վիրավորել ու կորցրել ձախ ոտքը, վնասվել է նաև աջ ձեռքը (մի քանի մատ չի կարողանում շարժել), իսկ որդին` Մարտունիում` կորցնելով աջ ոտքը։
«Պրոթեզին մենք չենք հարմարվել, իրեն ենք մեզ հարմարեցրել։ Բժշկությունը հիմա այնպես է զարգացել, որ մարդ չի նեղվում, ազատ շարժվում է»,- ասում է Գևորգ Իսունցը։
© Sputnik / Lilit DemuryanԳևորգ Իսունցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Потерявший конечности во время 44-дневной войны Геворг Исунц в реабилитационном центре Дом солдата - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2022
Գևորգ Իսունցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Ծնունդով գորիսեցի, մասնագիտությամբ բժիշկ Գևորգը Խաչիկից բացի ունի ևս 3 երեխա` Սրբուհին, որը Ստեփանակերտի ռազմաբժշկական քոլեջում է սովորում, 12-ամյա Վահեն ու 2.6 տարեկան Բելլան։ Գևորգի կինն էլ սակրավոր է։
Բերձորում Խաչիկն 9-ամյա կրթություն է ստացել, ապա ավարտել է Գորիսի պետական քոլեջն ու ստացել մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտություն։ 2016-ի հուլիսին զորակոչվել է բանակ, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նույն զորամասում անցել է պայմանագրային ծառայության, ինչպես ինքն է ասում՝ «прямо на первую линию», կոչումով ավագ սերժանտ է։
Վերջին 22 տարին Իսունցների ընտանիքն ապրել է Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում, իսկ մինչ այդ Գևորգն աշխատել է Գորիսի զորամասում, Գորիսի հանրապետական հիվանդանոցի շտապօգնության կայանում` որպես հերթապահ բուժակ, մասնակցել է Արցախյան շարժմանը։ Բերձոր տեղափոխվել է 2003 թվականից, այնտեղ հիմնել շտապօգնության ծառայություն, զուգահեռաբար նաև ռենտգենելոգ է եղել։ Աշխատել է նաև զորամասում, որն արդեն հայկական ԶՈւ հսկողության տակ չէ։ Ապրիլյան պատերազմից հետո դարձել է պահեստազորի սպա, կոչումով գնդապետ է։

Վիրավորվել են պատերազմի առաջին օրերին

Խաչիկը մարտական գործողություններին մասնակցել է Մարտունիում ու վիրավորվել է հենց առաջին օրը` սեպտեմբերի 27-ին, իսկ հայրը` Գևորգը, եղել է Ջրականի հատվածում։ Նա էլ սեպտեմբերի 30-ին է վիրավորվել։
Խաչիկն արդեն ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում էր, երբ նրան զանգեցին ու ասացին, թե հայրը մահացել է։ Հենց նույն օրը, ընկերոջ միջոցով պարզեց` հայրը ողջ է, սակայն ծանր վիրավոր։
Գևորգն էլ հիշում է` առաջին 3 օրվա ընթացքում, մինչ իր վիրավորվելը, հասցրել են թշնամու զավթած բարձունքներից մեկը հետ վերցնել ու Արցախի դրոշը տեղադրել։ Հետո նրանց ուղղությամբ սկսել է ԱԹՍ աշխատել, եղել է նաև հրետակոծություն։ Հենց այդ ժամանակ վիրավորվել է։
«Իմ թիկունքը ընկերս էր պահում` Ռոման Սայամյանը, որը տեղում զոհվեց։ Երկրորդ «սնարյադից» հետո արդեն ոչինչ չեմ հիշում, միայն մի պահ աչքերս բացեցի, տեսա, որ 4 կողմս դիակներ էին ու փոշի։ Ցանկացա կանգնել, չկարողացա, աչքիս առաջ այդ ժամանակ իմ երեխաներն էին ու հասկացա` պետք է պայքարեմ նրանց համար»,– նշում է Գևորգը։
Առաջին բուժօգնությունը մարտի դաշտում ինքն է իրեն ցույց տվել, համազգեստի գոտիներով կապել է ձեռքն ու ոտքը, դադարեցրել արնահոսությունը։ Գիշերը նրան տեղափոխել են Երևան, որտեղ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ոտքն ամպուտացվել է։ Սկզբում հույս չեն տվել, որ կապրի, սակայն պայքարել ու դուրս է եկել այդ վիճակից։
Խաչիկն էլ արդեն ծիծաղելով ասում է, երբ ամենադժվարն անցյալում է, հոր հետ խոսակցությունների ընթացքում վիրավորման վերաբերյալ պարբերաբար հումորներ են անում։
© Sputnik / Lilit DemuryanԽաչիկ Իսունցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Потерявший конечности во время 44-дневной войны Хачик Исунц в реабилитационном центре Дом солдата - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2022
Խաչիկ Իսունցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
«Դե՜, մեր պրոթեզներն ենք «կռվացնում» իրար հետ, «գոնկա ենք կպնում»՝ տեսնենք ով է ավելի արագ քայլում կամ վազում։ Այդ օրերին պապայիս մեքենայի ակերն էլ էին «իջել», ասացի, դե լավ է, էլի, իմ աջը, քո` ձախը, մեքենայինն էլ` դիմացի ակերը»,– ընդհատելով հորը` ասում է Խաչիկը։
Զրուցելու ընթացքում նաև շրջեցինք Զինվորի տանը. Խաչիկը հարկից հարկ նախընտրեց աստիճանով բարձրանալ, ոչ թե վերելակով։ Հարցին, արդյոք դժվար կամ անհարմար չէ, կատակեց. «Ուզո՞ւմ եք վազելով իջնեմ ու բարձրանամ, իրար հետ էլ մրցենք»։ Ասում է, թե այնքան է հարմարվել «նոր ոտքին», որ կարող է անգամ վազել, չի նեղվում, հանգիստ մեքենա էլ է վարում։

Հայր ու որդի դեռ շատ նպատակներ ունեն

Գևորգը փոքր–ինչ նեղվում է` առայժմ չի կարողանում աշխատել, չնայած մեծ ցանկությանը։ Մտադիր է ամբողջությամբ վերականգնվելուց հետո գործի անցնել, հնարավոր է՝ կրկին շտապօգնությունում։
Հիմա ամեն առավոտ փոքր դստերը` Բելլային տանում է մանկապարտեզ, գնում Զինվորի տուն, վերականգնողական բուժումներն անցնում ու վերադառնում տուն. Գևորգը չի համարում, թե կյանքն ավարտվել է։
Խաչիկն էլ տաքսի է վարում, սակայն մտադիր է անվտանգության աշխատակից դառնալ, չնայած առաջին հերթին կցանկանար կրկին Զինված ուժերում ծառայության անցնել։ Համազգեստն ու ուսադիրները դեռ մանկուց շատ կարևոր նշանակություն են ունեցել նրա համար, իսկ ծառայությունը միշտ գրավել է։ Եղել է մի զորամասում, որտեղ նրանից անգլերենի ու համակարգչային հմտությունների իմացություն են պահանջել, ինչին ինքը չի տիրապետել։
«Հիմա երևի կաշխատեմ անվտանգությունում, հետո կդիմեմ բուհ ընդունվելու համար։ Այժմ նպատակներս շատացել են, պետք է կրթություն ստանամ, որպեսզի մշտական և լավ աշխատանք ունենամ։ Այս որոշումս կապված է նաև այն բանի հետ, որ հիմա սիրած աղջիկ ունեմ, որի հետ ցանկանում եմ ամուսնանալ, ընտանիք կազմել»,– ասում է տղան։

Պատերազմից հետո գտնված սերը

Սիրած աղջկա հետ Խաչիկը ծանոթացել է 1 տարի առաջ` խանութում։
«Հենց առաջին օրը, խանութում պապային ասացի` ախպեր, նայի, էն աղջիկը դուրս եկել է։ Պապան միանգամից ասաց, որ խելոք մնամ, ես էլ թե` էս էն չի, ինչ դու ես մտածում։ Հայկական ձևերով ախպորը չեմ գնացել տեսնելու, ամեն ինչ շատ ավելի հեշտ է եղել, ես տենց բաների հավես էլ չունեմ, մեծ մարդ եմ, ալարում եմ ջահելների հետ խելք դնեմ։ Սկզբում ես նրա համար ուղղակի հաճախորդ էի, հետո ամեն ինչ փոխվեց»,– ծիծաղելով վերհիշում է ընկերուհու հետ ծանոթությունը։
Կյանքը շարունակվում է...
Լրահոս
0