Պետք է համախմբված լինենք. Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին

© Евгений БиятовՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին
Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանի նախագահը նշել է դարավոր ավանդույթների և հոգևոր հիմքերի արժեքն ու ուժը, որոնք ամրապնդվել են երկրի ողջ պատմության ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հիմա ռուսաստանցիների համար կարևոր է միասնական լինելը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա առթիվ քաղաքացիներին ուղղված շնորհավորանքում։
«Շնորհավորում եմ ձեզ և երկրի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի օրվա առթիվ՝ պետական տոնի առթիվ, որը նվիրված է մեր հայրենի երկրին, լի է նրա պատմության հանդեպ հպարտությամբ, նրա ապագայի հանդեպ հավատով: Այսօր մենք հատկապես սուր ենք հասկանում, թե որքան կարևոր է հայրենիքի, մեր հասարակության, ժողովրդի համար համախմբված լինելը»,-ասել Է նախագահը պետական մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողության ժամանակ:
© Евгений БиятовՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին
Президент РФ Владимир Путин выступает на церемонии вручения Государственных премий РФ (12 июня 2022). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2022
Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին
Նա ընդգծել է դարավոր ավանդույթների և հոգևոր հիմքերի արժեքն ու ուժը, որոնք ամրապնդվել են Ռուսաստանի պատմության ողջ ընթացքում և որոնք նախնիները որպես կտակ են թողել։
«Միասնությունը, հայրենիքին նվիրվածությունը, նրա նկատմամբ պատասխանատվությունը կտակել են նախնիները։ Մենք գիտենք, թե ինչ մեծ ուժ ունեն այդ դարավոր ավանդույթները, բարոյական արժեքները, հոգևոր հիմքերը։ Դրանք ծնվել և ամրապնդվել են Ռուսաստանի հազարամյա պատմության ընթացքում և այսօր միավորում են մեր բազմազգ ժողովրդին, որի համար բոլոր ժամանակներում հայրենասիրության անկեղծ, խորը զգացումը եղել և մնում է սրբազան»,-ասել է Պուտինը:
Լրահոս
0