00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ դրամի արհեստական արժեզրկումը լրացուցիչ գնաճի ռիսկ է պարունակում. ԿԲ նախագահ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը. արխիվային լուսանկար
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի այն, թե որքանով են ՀՀ–ում բարձրացած գները համապատասխանում տնտեսական հաշվարկներին ու արդյոք դրանցում չկա չարաշահման բաղադրիչ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ դրամի արհեստական արժեզրկումը, կամ դոլարի փոխարժեքի բարձրացումը լրացուցիչ գնաճի ռիսկ է պարունակում։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` մեկնաբանելով դրամի արժևորման շուրջ առկա մտահոգությունները։
«Եթե մենք արհեստականորեն արժեզրկենք դրամն ու գնանք մեր մանդատին դեմ` մտնենք շուկա, ձեռք բերենք արտարժույթ, կբախվենք գնաճի ևս մեկ ալիքի հետ, որը կհարվածի բոլորին»,– ասաց Գալստյանը։
Փոխարենը, ստեղծված իրավիճակում ԿԲ նախագահը պետությանն առաջարկում է աջակցել այն ոլորտներին, որոնք ամենաշատն են տուժել ու շարունակում են տուժել դոլարի փոխարժեքի շարունակական անկումից։
«Այդ օժանդակությունը կարող է լինել հավելյալ սուբսիդիաների կամ որոշակի հարկերի նվազման միջոցով»,– ասաց նա։
Մարտին Գալստյանը նաև նկատեց, որ Հայաստանում դոլարի փոխարժեքի անկմանը զուգահեռ աշխարհում շատ մեծ գնաճ է գրանցվել, հետևաբար, ըստ նրա, եթե փոխարժեքի անկումը չլիներ, Հայաստանում նույն ապրանքների գնաճը շատ ավելի զգալի կլիներ։
Իսկ թե որքանով են ՀՀ–ում բարձրացած գները համապատասխանում տնտեսական հաշվարկներին ու արդյոք դրանցում չկա չարաշահման կոմպոնենտ, Մարտին Գալստյանի դիտարկմամբ, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։
Միաժամանակ ԿԲ նախագահը նշեց, որ ՀՀ արտահանողները շատ ավելի մեծ դժվարությունների են բախվում ոչ թե ցածր փոխարժեքի, այլ լոգիստիկ խնդիրների պատճառով։
«Իրենց համար առաջնայինը փոխարժեքը չէ, այլ, օրինակ, Լարսի տարողունակության ու ճանապարհային խնդիրները։ Օրինակ` ունենք արտահանողներ, որ ժամանակին ապրանք արտահանում էին Լարսով ու արտահանված ապրանքի փոխարեն նույն ավտոմեքենայով ներմուծում էին իրականացնում։ Հիմա այդ նույն արտահանողը, Լարսով արտահանելով, կորցնում է ապրանքի մի մասը, որովհետև ապրանքը փչանում է ճանապարհին։ Վերադարձի ժամանակ էլ իր հետ ապրանք չի բերում, որովհետև, եթե ներմուծվող ապրանք կա, դա տևում է 15 օր, եթե չկա` 3 օր։ Այսինքն` այդ ընկերությունների ծախսային կոմպոնենտներն էապես աճում են»,– պարզաբանեց Գալստյանը։
ԿԲ–ի տվյալներով` Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր` մարտի 11-ին հասնելով 518.28 դրամի։
Դրանից հետո դոլարի փոխարժեքը Հայաստանում սկսեց դանդաղ, բայց հաստատուն նվազել` կապված դոլարի պահանջարկի նվազման ու ռուբլու արժևորման հետ։
ԿԲ–ի ներկայացրած այսօրվա փոխարժեքով 1 դոլարը ՀՀ–ում գնահատվում է 422 դրամ։
ԿԲ–ն կարող է հավասարակշռել դոլարի փոխարժեքը. Քերոբյանը` դրամի ուժեղացման մասին
Լրահոս
0