Բալայանը երեխաների համար առակ է ընթերցել. Ամստելֆենում արդեն հայկական գրքերի անկյուն կա

© Photo : Facebook / Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն Բալայանը երեխաների համար առակ է ընթերցել
Բալայանը երեխաների համար առակ է ընթերցել - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
Բալայանը երեխաների համար առակ է ընթերցել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Նիդեռլանդների Ամստելֆեն քաղաքի գրադարանում հայկական գրքերի անկյուն է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Գրադարան է այցելել դեսպան Տիգրան Բալայանը, որը հանդիպել է Ամստելֆենի քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։
Ամստելֆենի քաղաքային գրադարանում Բալայանը մասնակցել է «Bright Future» հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։
© Photo : Facebook / Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն Տիգրան Բալայանը, Տյապկո Պոպենսը և Տավրոս Ասլանյանը
Посол Армении в Нидерландах Тигран Балаян посетил город Альстельфен, где встретился с мэром Тьапко Попенсом и членом городского совета от партии D66 Тавросом Асланяном (13 июня 2022). Альстельфен - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
Տիգրան Բալայանը, Տյապկո Պոպենսը և Տավրոս Ասլանյանը
«Դեսպանը շնորհակալություն է հայտնել «Bright Future»-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում»,– նշված է հաղորդագրությունում։
Բալայանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար Եզոպոսի առակներն է ընթերցել։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ վարչապետի` Նիդեռլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։
Հայկական խմիչքը ներկայացվել է Լոնդոնի գինու տոնավաճառում
Լրահոս
0