00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրթության բոլոնյան համակարգ. կարևոր չէ՝ ինչ է գլխին, կարևոր է՝ ինչքան գիտելիք կա գլխում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցՇրջանավարտներ
Շրջանավարտներ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
Շրջանավարտներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեռ 17 տարի առաջ, ավարտելով բուհը ՀՀ-ում, ուսանողները դիպլոմներ էին ստանում և կարելի է ասել, որ խիստ չէին զիջում Քեմբրիջի, Հարվարդի, ՄՊՀ և աշխարհի այլ հեղինակավոր համալսարանների շրջանավարտներին:
Եթե այդպես չլիներ, դժվար կլիներ բացատրել, թե որտեղի՞ց են հայտնվել համաշխարհային մեծության այդքան գիտնականներ, որոնց ազգանունները «յան»-ով են ավարտվում։
Ի պատասխան կարելի է լսել. դրանք նույն Մոսկվայի կամ Երևանի համալսարանի, Մոսկվայի Բաումանի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի (այսօր համալսարան է), նախկին ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի այլ առաջատար ուսումնական կենտրոնների շրջանավարտներն են, ու դա ճիշտ պատասխան է: Բայց՝ մասամբ։

Ընդհանուր առմամբ, հայկական բուհերում ուսանում էին միասնական համակարգով, և այնքան հաջող էր ստացվում, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ ժամանակին փոխառել են խորհրդային ուսուցման համակարգը՝ հույս ունենալով, որ այն իրենց էլ կօգնի փայլուն մասնագետներ պատրաստել։ Բոլոնյան համակարգի մասին այն ժամանակ քչերն էին խոսում։

Հայաստանում բոլոնյան համակարգը սկսել են ներդնել 2005թ.-ից։ Հետաքրքիր պասյանս է ստացվում՝ այն ժամանակ, երբ արևմտյան շատ երկրներ գովերգում էին խորհրդային բարձրագույն դպրոցի առավելությունները, սկզբում Ռուսաստանը, իսկ հետո նաև Հայաստանն ընտրեցին բոլոնյան մոդելը։ Իսկ ահա ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Իսրայելը, մերժեցին այն և սկսեցին զարգացնել սեփական համակարգը, և չի կարելի ասել, որ սխալվեցին։
Ո՞րն է Բոլոնյան համակարգի էությունը, որը գրավել է 1954 թվականին Եվրոպայի Խորհրդի Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 49 երկրներից 48-ին։ Եթե չափազանց հակիրճ՝ ուսանողները բուհում չորս տարի սովորելուց հետո դառնում են բակալավր, իսկ հետո կարող են ուսանել ևս երկու տարի և մագիստրոսի աստիճան ստանալ:
Գրավիչ բառեր են՝ «բակալավր», «մագիստրոս», դրան գումարած՝ սև թիկնոցն ու գլխարկը շատ լավ են նայվում։ Եվ կարևոր է նույնիսկ գլխարկի վրայի փետուրի գույնը, որը կարող է տարբեր լինել՝ կախված այն գիտելիքներից, որը սովորել է շրջանավարտը:
Ինչ էլ որ լինի, կարևոր չէ՝ ինչ է գլխին, կարևոր է՝ ինչ ու որքան գիտելիք կա գլխում։ Փորձագետները նշում են, որ այժմ չկան խորհրդային շրջանավարտների մակարդակի մասնագետներ, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բակալավրները հաճախ պարզապես ծուլանում են մագիստրատուրա ընդունվել, ըստ էության՝ թերուս մասնագետներ մնալով:
Կրթության համառուսաստանյան հիմնադրամի ղեկավար և «Կրթություն բոլորի համար» շարժման համանախագահ Սերգեյ Կոմկովի խոսքով՝ «Մեր բազմաթիվ շրջանավարտներ առանց ցանկալի աշխատանքի են մնում՝ բոլոնյան գործընթացի ժամանակաշրջանի ռուսական դիպլոմով»: Վերաբերմունքը հայկական դիպլոմների նկատմամբ առանձնապես չի տարբերվում։
Բուհերի միջև հավասարության դեպքում պետությունը պետք է հետևի կրթության որակին. փորձագետ
Գործատուները բակալավրի դիպլոմն ընդհանրապես բարձրագույն կրթության դիպլոմ չեն համարում: Նրանք կարծում են, որ դա տեխնիկումի դիպլոմի նման մի բան է, ու դա՝ լավագույն դեպքում: Իսկ վատագույնն այն է, որ բակալավրի դիպլոմը թերի բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ է։ Կարծես թե մարդը սկսել է ուսումը, և մոտավորապես երրորդ կուրսից նրան բուհից վռնդել են՝ համապատասխան տեղեկանք տալով։
Եվ այստեղ կա նաև նվաստացուցիչ ընթացակարգ, այսպես կոչված, նոստրիֆիկացիան, երբ բուհերի շրջանավարտները ամեն անգամ հատուկ փաստաթղթով պետք է հաստատեն իրենց որակավորումը ։
Մասնագիտացման հաստատման հետ կապված ամենաշատ խնդիրներն ունենում են բժիշկները. նրանք երբեմն ստիպած են բժիշկի դիպլոմով Եվրոպայում կրտսեր սպասարկող անձնակազմի պաշտոններում աշխատել։ Դա հաստատող բազմաթիվ դեպքեր կան։
Տարիներ առաջ հայտնի սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Զավեն Դոլաբջյանը Խորհրդային Հայաստանից մեկնում է Միացյալ Նահանգներ։ Նա հարյուրավոր հաջող վիրահատությունների փորձ ուներ, բազմաթիվ գիտական աշխատություններ` անգլերեն և այլ լեզուներով թարգմանված, հայտնի վիրաբույժի դափնիներ, իսկ Ամերիկայում՝ բժշկի մասնագիտական որակները հաստատելու անհրաժեշտություն։ Ամենահետաքրքիրն այն է, որ քննություն ընդունողները հիմքեր չեն գտել ակադեմիկոսի մուտքը վիրահատարան թույլ տալու համար։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Հենց այդպես։
Այսօր Ռուսաստանը պատրաստվում է հրաժարվել կրթության բոլոնյան համակարգից, ինչը չի կարող չանդրադառնալ նաև Հայաստանի վրա։
Խոսքը տալիս ենք կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանին։ Նա կարծում է, որ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, Հայաստանը դժվարություններ կունենա, առաջին հերթին՝ դիպլոմների համապատասխանության ոլորտում։ Այն դիպլոմները, որոնք տալիս է ՀՀ կրթության նախարարությունը, Ռուսաստանում չեն ճանաչվի։
Ատոմ Մխիթարյանը նշում է, որ եթե Հայաստանը նույնպես հրաժարվի բոլոնյան համակարգից, ապա պետք է անցնի այն համակարգին, որը կներդրվի Ռուսաստանում:
Այլ կերպ ասած՝ Հայաստանը կարող է հայտնվել ռուսական և բոլոնյան համակարգի միջև ընտրություն կատարելու առաջ։
Ինչպե՞ս պետք է վարվենք նման դեպքերում։ Եղածից վերցնել լավագույնը, չմտածված կտրուկ որոշումներ չկայացնել, այլ ոսկե միջինն ընտրել։
Անկեղծ լինենք՝ եվրոպական կրթական համակարգում ամեն ինչ չէ, որ արժանի է ընդօրինակման։ Բրիտանական պետական ու մասնավոր դպրոցներում, որտեղ պետությանն է պատկանում կապիտալի գոնե մի մասը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը միայն 1987 թվականին է չեղյալ հայտարարել մարմնական պատիժները:
Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում դա ավելի ուշ են արել, իսկ 1993 թվականին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննել է Կոստելո-Ռոբերթսի գործը Մեծ Բրիտանիայի դեմ և որոշել, որ յոթամյա տղային կեդով երեք հարված հասցնելն արգելված ստորացուցիչ վերաբերմունք չէր:
ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվը
Լրահոս
0