00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշտապես սնող արվեստ. հայտնի են Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի հաղթողները

© Sputnik / Susanna Oganesyan«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը:
Մրցույթը (թավջութակ մասնագիտությամբ) մեկնարկել էր հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մեծաթիվ դիմորդներից նախընտրական փուլ էին անցել 18 թավջութակահար աշխարհի 13 երկրից՝ Հայաստան, Բելգիա, Ռուսաստան, Վենեսուելա, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Չինաստան, Ռումինիա, Մոլդովա, Բելառուս, Շվեյցարիա, Իսպանիա և Իտալիա:
© Sputnik / Susanna Oganesyan«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը
В концертном зале Арама Хачатуряна состоялась церемония награждения 18-го Международного конкурса имени Хачатуряна и гала-концерт (13 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը
Մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց Իտալիան ներկայացնող Էտտոռե Պագանոն, որը արժանացավ նաև դրամական պարգևի` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ 2-րդ տեղում է Ճապոնիայի ներկայացուցիչ Ջոու Կիտամուրան, որի դրամական պարգևը կազմել է 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ 3-րդ հորիզոնականում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Սենդեցկին։ Նա արժանացավ 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով պարգև։
Բոլորին հանձնվեցին նաև դափնեկրի դիպլոմներ։
«Հատուկ մրցանակներ» անվանակարգում հաղթողները մի քանիսն էին` Իվան Սենդեցկին առաջին փուլում բոլորից լավ էր ներկայացրել Յոհան Սեբաստիան Բախի` թավջութակի համար գրված ստեղծագործությունը, իսկ Ջոու Կիտամուրան` Դավիդ Պոպերի «Թավջութակի կատարողական բարձր վարպետության ձեռնարկ» երկ 73 շարքի էտյուդները։
Սենդեցկին հատուկ մրցանակի արժանացավ նաև երկրորդ փուլում Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի ստեղծագործությունը կատարելու համար։
Երկրորդ փուլում սոնատի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակի արժանացավ նաև Էտտոռե Պագանոն, որը ժյուրիի նախագահ Էդուարդ Վուլֆսոնից էլ ստացավ հատուկ մրցանակ։
«Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը ստացավ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Ոսկանյանը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2023-2024թթ. համերգաշրջանի ընթացքում մեկ համերգի համար։ Լավագույն նվագակցող դաշնակահար ճանաչվեց Գայանե Ասլանյանը։
«Յոհան Սեբաստիան Բախի՝ թավջութակի համար գրված ստեղծագործության լավագույն մեկնաբանություն» անվանակարգի հաղթող Իվան Սենդեցկիին մրցանակը հանձնեց մրցույթի հոգաբարձունների խորհրդի անդամ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
«Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ մշտապես տոնական մթնոլորտ է և տոնականության ոգին։ Այսօր լավագույն երաժիշտները իրենց ուժերն են բերել մեր քաղաք։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեզ մշտապես սնելու է այն դասականների ուժով, որոնց մենք ճանաչել ենք տասնամյակներ շարունակ և որոնք զարդարելու են նաև մեր վաղվա օրը»,- նշեց մասետրոն։
Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Արամ Խաչատրյանի երաժշտությունով՝ առաջին մրցանակին արժանացած Էտտոռե Պագանոյի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Նշենք, որ հատուկ անվանակարգերում և տեղեր զբաղեցրած մրցույթի որոշ հաղթողներին հնարավորություն ընձեռվեց հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2022/2023/2024 համերգաշրջաններում, ինչպես նաև հաղթողները արժանացան թանկարժեք հուշանվերների։
Հավելենք, որ 2023 թվականի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը կանցկացվի դաշնամուր մասնագիտությամբ։
Լրահոս
0