00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղավիացիայի ոլորտում Տաթևիկը ձեռքբերումներ չուներ, կարծում են փորձագետները

© Sputnik / Asatur YesayantsՏաթևիկ Ռևազյան
Տաթևիկ Ռևազյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
Տաթևիկ Ռևազյան
Բաժանորդագրվել
Ըստ փորձագետների՝ Տաթևիկ Ռևազյանը պարզապես լավ անգլերեն գիտեր, իսկ թե ով կփոխարինի նրան, էական չէ, կոմիտեն կարելի է նույնիսկ փակել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Քաղավիացիայի կոմիտեի պետի պաշտոնից Տաթևիկ Ռևազյանի հեռանալը որևէ բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ նա մասնագիտական հմտություններով աչքի չէր ընկնում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ավիացիոն ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
«Նա ոչինչ չի արել։ Երիտասարդ աղջիկ էր, բայց մասնագետ չէր, պարզապես լավ անգլերեն գիտեր ու այդ առիթն օգտագործելով գործուղումների էր գնում, տարբեր միջոցառումների մասնակցում, բայց Հայաստանին իր գործուղումները ոչ մի արդյունք չեն տվել»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Ռևազյանն այնպիսի երկրներ է մեկնել, որոնք Հայաստանի ավիացիոն ոլորտի հետ որևէ կապ չունեին, հետևաբար գործուղումներն ու դրանց վրա ծախսված գումարներն անիմաստ են եղել։
Փորձագետը նաև Ռևազյանի ձեռքբերումը չի համարում տարբեր լոուքոսթերների հայկական ավիացիոն շուկա մուտքն ու ազգային ավիափոխադրող «Fly Arna»-ի ստեղծումը։ Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանն ավելի լավ է ազգային ավիափոխադրող չունենար, քան ունի փոխադրող, որի 50 տոկոսը ոչ թե հայկական է, այլ՝ արաբական։
«Ազգային փոխադրողը պետք է լինի ամբողջական ծառայություն մատուցող։ Դրա 49 տոկոսը մերը չէ, իսկ մենք ի՞նչ գիտենք, թե վաղը Թուրքիան չի գնի այդ 49 տոկոսը»։
Անդրադառնալով Ռևազյանից հետո պաշտոնին փոխարինող հավանական թեկնածուներին, որպես ՔԱԿ-ի պետի պաշտոնակատարի լավագույն տարբերակ Խաչատրյանը նշեց ներկայիս ժ/պ Միհրան Խաչատրյանին։ Փորձագետի խոսքով՝ Խաչատրյանը փորձառու օդաչու է, լավ անգլերեն գիտի ու լավ մարդ է։
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ իրականում այլևս էական չէ, թե կոմիտեի ղեկավարն ով կլինի, քանի որ ոլորտում ամեն ինչ, բացի աէրոնավիգացիայից, մասնավորեցվել է, իսկ նախկինում ամեն ինչ պետական էր, պետությունն էր վերահսկում դրանք։
«Այս պարագայում քաղավիացիայի կոմիտեն անախրոնիզմ է։ Դա կարելի էր ընդամենը մի փոքր բաժին սարքել էկոնոմիկայի կամ այլ նախարարության կազմում։ Եթե հիմա գրեթե ամեն ինչ մասնավորի ձեռքում է, թող մասնավորն էլ շուկայական հարաբերությունների հիման վրա վերահսկի»,- կարծում է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ կոմիտեն հիմնականում թղթային, ծրագրային ֆունկցիաներ է իրականացնում, և նույնիսկ իմաստ չունի դրա աշխատակազմը մեծացնել։
Պետրոսյանը, թեև չի մեղադրում Տաթևիկ Ռևազյանին քաղավիացիայի ոլորտի խնդիրների համար, սակայն նշում է՝ նա մեղավոր էր, որ նախկինում եղածը չէր վերահսկում։ Օրինակ՝ Ռևազյանը կարծում էր, որ հայկական ավիաընկերությունների սև ցուցակ ընկնելը ոչ թե իր, այլ իրավապահների գործն էր։
«Մեր ավիաընկերությունները, որոնք արհեստական ստեղծված ձեռնարկություններ էին, հայտնվեցին սև ցուցակում, որովհետև Հայաստանի անունն օգտագործում էին տարբեր հանցագործ մեխանիզմներում։ Դա արվել է մինչև Տաթևիկը, բայց նրա մեղքն էլ իրավիճակը բարձիթողի անելն էր»,- ասաց Պետրոսյանը։
Ազգային փոխադրողի ստեղծումը Պետրոսյանը ևս Ռևազյանի ձեռքբերումը չի համարում։ Ըստ նրա՝ նույնիսկ ծիծաղելի է, որ Ռևազյանը ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանին ազգային ավիափոխադրող պետք չէ, բայց այսօր իր հրաժարականի տեքստում գրում է, որ իրականում այդպես ասելով հակառակը նկատի ուներ։
Ցանկացած դեպքում, Պետրոսյանը Fly Arna-ի ստեղծումը դրական է համարում, թեպետ կրկին ընդգծում է՝ այն այդքան էլ հայկական ազգային ընկերություն չէ։
Սարգսյան. Պետք է բացվեն Երևան–Կապան չվերթի բոլոր սխեմաներն ու մանրակրկիտ ուսումնասիրվեն - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
ՌԱԴԻՈ
Փոքր ավիացիան ծախսատար է, ուղևորներ չլինելու դեպքում ծախսերը կարող են չարդարացվել
«Դրական եմ համարում, որ վերջապես Հայաստանը կունենա իր դրոշակակիր օդանավերը և սեփական ընկերությունը, որը բազավորված կլինի արդեն «Զվարթնոց» օդանավակայանում, բայց Fly Arna-ն այնքան էլ ազգային չէ, Air Arabiya-ի պարկն է։ Նրանք տարբեր տեղեր ունեն նման գործարքներ, իրենց համար դա շահավետ է»,- նշեց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Տաթևիկ Ռևազյանն ազատվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ կոմիտեում իր աշխատանքային 4 տարիները բնորոշում է որպես «փորձություններով և հաջողություններով լի տարիներ»։
Լրահոս
0