00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու քայլ հետ, մեկ քայլ առաջ. վիրավորանքը կրկին ապաքրեականացվում է

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Վիրավորանքը կրկին հանվում է Քրեական օրենսգրքից, և դա արդեն զավեշտական երանգ է ձեռք բերում։ Համառոտ հիշեցնեմ այդ պատմությունը։
Նախկինները, որոնց նոր իշխանությունները մեղադրեցին աշխարհի բոլոր մեղքերի մեջ, այնուամենայնիվ մի դրական բան արել էին՝ 2010 թվականին ապաքրեականացրել էին վիրավորանքը և զրպարտությունը, ինչը վաղուց արդեն արված է քաղաքակիրթ երկրներում։ Սակայն «թավշյա հեղափոխության» արդյունքում պաշտոններ ստացած համեմատաբար անփորձ մարդիկ ըմբոստացան՝ էս ինչե՞ր են ասում մեր մասին։
Երևի ուղղակի գիտելիքների պակասն էր դեր խաղացել, որովհետև նույնիսկ դպրոցականները գիտեն՝ հանրային աշխատողը բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում ենթարկվում է խստագույն քննադատության, որն, այո՛, հաճախ կարող է ընկալվել նաև որպես վիրավորանք։ Եվ ընդունվեց ամենապարզունակ որոշումը՝ վիրավորանքից խուսափելու համար այդ երևույթը ուղղակի կրկին քրեականացվեց։ Այսինքն՝ կյանքի կոչվեց Վլադիմիր Իլյիչ Լենինի հայտնի ձևակերպումը՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ։
Երկու քայլ հետ անելուց հետո վերջապես մեկ քայլ առաջ ենք գնում. վիրավորանքը կրկին ապաքրեականացվում է
Հենց այդպես էլ որակեցին Հայաստանում կատարվածը աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները և միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ ժողովրդավարության հետընթաց։ Իհարկե, հայաստանյան լրագրողական կազմակերպություններն ու լրագրողները նույնպես շատ խիստ քննադատում և բողոքում էին այս օրենքի դեմ, բայց դե՝ մերոնց ո՞վ է բանի տեղ դնում։ Երբ նրանք ասում էին՝ ախր, լրագրողը, իմանալով, որ իրեն կարող են 3 ամիս նստեցնել, չի էլ փորձի խստորեն քննադատել չինովնիկին, իշխող ուժի ներկայացուցիչները հակադարձում էին՝ ոչի՛նչ, թող զսպող դեր խաղա այս հոդվածը։ Երբ ասում էին՝ ախր, օրենքում չեն հստակեցված «ծանր վիրավորանքի» և «հայհոյանքի» սահմանները, պատասխանում էին՝ էլի ոչինչ, դատավորները կորոշեն։
Փաստն այն է, որ մասնագետների վկայությամբ, այս ամենի հետևանքով բոլորովին չնվազեց ծանր վիրավորելու հետ կապված դեպքերի քանակը, միայն տասնյակ մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Ընդ որում, վիճակագրությունն այսպիսին է՝ պաշտոնական վերջին տվյալներով` հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն այսօր դատարանում է։ 6 գործով արդեն կա ուժի մեջ մտած դատավճիռ։ Կներե՛ք, եթե ոչինչ էլ չի փոխվել, բա ինչո՞ւ հանկարծ որոշվեց 12 ամիս անց կրկին ապաքրեականացնել վիրավորանքը։ Միայն մի ենթադրություն կարելի է անել՝ իշխանությունները վերջապես հասկացել են, կամ ինչ-որ խելոք մարդ նրանց պարզապես հուշել է՝ ախր անհարմար բան է ստացվում. հասարակությունը գրեթե ամեն օր լսում է, թե Հայաստանը ազատ խոսքի բաստիոն է, որ մեր հանրապետության բրենդը դարձել է ժողովրդավարությունը, այնինչ, միջազգային կազմակերպություններն ու կառույցները հիշեցնում են՝ հե՛տ եք գնում, նախկինները ճիշտ էին, դուք՝ սխալ։
Այսինքն` բավական տարօրինակ, նույնիսկ վտանգավոր բան է կատարվում՝ այս կամ այն օրենսդրական նորմն ընդունվում է ոչ թե նպատակահարմարությունից, հանրության պահանջից ելնելով, այլ ղեկավարվելով կողմնակի գործոններով. կոնկրետ այս հոդվածը՝ վիրավորանքը մեկ տարի առաջ քրեականացվեց նաև իշխանություններին տհաճ որակումներից պաշտպանելու նպատակով, հիմա էլ ապաքրեականացվում է արտաքին ճնշման տակ։ Բա ո՞ւր մնաց ձեր սկզբունքայնությունը։
Բայց ճիշտ եք ասում՝ ինչի՞ հետևից ենք ընկել, ի՞նչ սկզբունքայնության մասին է խոսքը, երբ նույն կինը, որը մի ժամանակ արդարադատության փոխնախարարն էր, անցած տարի խորհրդարանում ամեն կերպ պաշտպանում էր ծանր վիրավորանքի քրեականացումը, իսկ ընդամենը ամիսներ անց Սահմանադրական դատարանում հրապարակավ հայտարարում էր՝ իհարկե, քրեականացնելը սխալ էր, իհարկե, հակասահմանադրական որոշում են կայացրել պատգամավորները։
​Իշխանական պատգամավորների կեցվածքի մասին թույլ տվեք ընդհանրապես լռել։ Այսօր նրանց լիդերները կասեն՝ պետք է անպայման քվեարկել այս օրենքի օգտին, բոլորը միահամուռ կսեղմեն «կողմ» կոճակը։ Վաղը կասեն՝ պետք է այնպես անել, որ այդ նույն օրենքը ոչ մի դեպքում չանցնի, իշխանական թիմը մեկ մարդու նման կսեղմի «դեմ» կոճակը։ Բայց սա ամենևին նոր երևույթ չէ, Սովետից է գալիս։ Դե ինչ, գրեթե 100 տարի է, ինչ չկա Վլադիմիր Իլյիչը, բայց նրա աշխատություններից մեկի վերնագիրը՝ «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ», առաջվա պես արդիական է։
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար ևս մեկ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
0