ՀՀ-ում ներդրումային շանսերն է Փաշինյանը քննարկել Կատարի գործարար խորհրդի անդամների հետ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կատարի գործարար խորհրդին առաջիկայում կներկայացվեն կոնկրետ ծրագրերի նախագծեր:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:
Լրահոս
0