Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Շոտլանդիայի դեմ խաղում

© Photo : Football Federation of ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա)։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հայտնի է` Ազգերի լիգայի B դիվիզիոնի չորրորդ տուրում Շոտլանդիայի թիմի հետ հանդիպմանն այսօր Հայաստանի ազգային հավաքականից ովքեր դաշտ դուրս կգան։ Ֆուտբոլիստների ցանկը հրապարակել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Եվ այսպես` այսօր դաշտ դուրս կգան
1.
Դավիթ Յուրչենկոն,
2.
Արման Հովհաննիսյանը,
3.
Վարազդատ Հարոյանը,
4.
Արտակ Գրիգորյանը,
5.
Խորեն Բայրամյանը,
6.
Էդուարդ Սպերցյանը,
7.
Տիգրան Բարսեղյանը,
8.
Հրայր Մկոյանը,
9.
Հովհաննես Համբարձումյանը,
10.
Արտակ Դաշյանը,
11.
Վահան Բիչախչյանը:
Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա)։
Մրցավարի օգնականներն են Միլովան Ջուկիչը (Չեռնոգորիա) և Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա), 4-րդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա)։ VAR-ի մրցավարն է Քևին Բլոմը (Նիդերլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդերլանդներ)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա)։
Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի 20։00-ին։ Մեր հավաքականի ֆուտբոլիստները կխաղան կարմիր համազգեստով։
Հավաքականների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի 8-ին՝ Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում։ Մեր թիմը պարտվել է 0։2 հաշվով։
Լրահոս
0