Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսին. հազարավոր մարդիկ զրկվել են ջրից

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ջրամատակարարումը դադարեցվել է, որպեսզի խողովակները չաղտոտվեն և սննդային թունավորումներ չլինեն:
Թբիլիսիում հազարավոր բնակիչներ ջրից զրկվել են հորդառատ անձրևի պատճառով, որը հեղեղել է Սագուրամո ջրատարի գլխամասային կառույցն ու քաղաքի փողոցները: Տարերքի հետևանքների տեսագրությունը հրապարակել է Sputnik Գրուզիան։
Կադրերում երևում են ջրի հոսքերը։ Վրաստանի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող բազմաթիվ տնամերձ տարածքներ ու տներ են հեղեղվել:
Քաղաքի իշխանությունը դադարեցրել է ջրամատակարարումը, որպեսզի խողովակները չաղտոտվեն և սննդային թունավորումներ չլինեն:
Համապատասխան ծառայությունները մաքրում են Սագուրամո գյուղի (Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) ճանապարհը, որը հորդառատ անձրևի հետևանքով ցեխով է պատվել։
Վատ եղանակը մեկ շաբաթ առաջ էլ էր խնդիրներ ստեղծել Սագուրամոյի բնակիչների համար։ Ջրի տակ էր անցել երթևեկելի հատվածը, մեքենաների շարժը դժվարացել էր, անձրևը սելավահոսքեր էր առաջացրել։
Լրահոս
0