https://armeniasputnik.am/20220614/petakan-davatshanutjan-evs-erku-depq-e-hajtnabervel-banaki-masin-en-teghekutjun-tvel-43447933.html
Պետական դավաճանության ևս երկու դեպք է հայտնաբերվել. բանակի մասին են տեղեկություն տվել
Պետական դավաճանության ևս երկու դեպք է հայտնաբերվել. բանակի մասին են տեղեկություն տվել
Նախկին զինծառայողը 2800 դոլարի և 6000 ռուբլու, իսկ պայմանագրային զինվորը 900 դոլարի դիմաց է պետական գաղտնիք համարվող տեղեկություն փոխանցել օտարերկյա... 14.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-14T18:02+0400
2022-06-14T18:02+0400
2022-06-14T18:22+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
դավաճանություն
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0e/43446195_0:0:1280:720_1920x0_80_0_0_479333f92f1d6f6cf3b7a36007e23c3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Պետական դավաճանություն կատարելու կասկածանքով 2 անձ է կալանավորվել, տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն` մանրամասներ տրամադրելով։Այսպես, դեպքերից մեկով նախկին զինծառայողը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և տվել իր համաձայնությունը՝ հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։Այնուհետև հիշյալ անձն օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող ու ռազմական բնույթի այլ տեղեկություն։ Մասնավորապես, նա հայտնել է մարտական դիրքի տեղակայման վայրի, հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտական առաջադրանքի տվյալները, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները։ Նախկին զինվորականը լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները։Նա կապ է հաստատել իր նախկին համածառայակցի հետ և փորձել ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 դոլար և 6000 ռուբլի գումար։Ինչ վերաբերում է հաջորդ դեպքին, ապա այս պարագայում էլ պայմանագրային զինծառայողն է կրկին սոցցանցի միջոցով ծանոթացել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ 900 դոլարի դիմաց նույնանման ինֆորմացիա է տրամադրել։Հավելենք, որ պատերազմից հետո ԱԱԾ–ն պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր է բացահայտել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0e/43446195_134:0:1094:720_1920x0_80_0_0_6be572aec6ed783ecfb4228425928e0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, դավաճանություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, դավաճանություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
Պետական դավաճանության ևս երկու դեպք է հայտնաբերվել. բանակի մասին են տեղեկություն տվել
18:02 14.06.2022 (Թարմացված է: 18:22 14.06.2022) Նախկին զինծառայողը 2800 դոլարի և 6000 ռուբլու, իսկ պայմանագրային զինվորը 900 դոլարի դիմաց է պետական գաղտնիք համարվող տեղեկություն փոխանցել օտարերկյա գործակալներին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Պետական դավաճանություն կատարելու կասկածանքով 2 անձ է կալանավորվել,
տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն` մանրամասներ տրամադրելով։
Այսպես, դեպքերից մեկով նախկին զինծառայողը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և տվել իր համաձայնությունը՝ հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։
Այնուհետև հիշյալ անձն օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող ու ռազմական բնույթի այլ տեղեկություն։ Մասնավորապես, նա հայտնել է մարտական դիրքի տեղակայման վայրի, հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտական առաջադրանքի տվյալները, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները։ Նախկին զինվորականը լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները։
Նա կապ է հաստատել իր նախկին համածառայակցի հետ և փորձել ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 դոլար և 6000 ռուբլի գումար։
Ինչ վերաբերում է հաջորդ դեպքին, ապա այս պարագայում էլ պայմանագրային զինծառայողն է կրկին սոցցանցի միջոցով ծանոթացել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ 900 դոլարի դիմաց նույնանման ինֆորմացիա է տրամադրել։
Հավելենք, որ պատերազմից հետո ԱԱԾ–ն պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր է բացահայտել։