00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք էր ավելի շուտ սկսել. Երևանում եղանակը խաթարել է գծանշումների ժամանակացույցը

© Sputnik / Asatur YesayantsԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Երևան
Բաժանորդագրվել
Եղանակային վատ պայմանները դժվարացնում են գծանշումների հետ կապված աշխատանքները, եղած գծանշումների որոշ մասն էլ մաշվում է նախատեսվածից շուտ` վարորդներին կանգնեցնելով տարաբնույթ խնդիրների առջև։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երբ քաղաքապետարանը նախաձեռնեց գծանշումների հետ կապված աշխատանքներն ու հանձն առավ իրականացնել դրանք, պարզվեց, որ գործընթացն ինքնին ենթադրում է մի քանի տեխնիկական բաղադրիչների առկայություն, որոնցից ամենագլխավորը համարժեք տեխնոլոգիայով նախատեսված պարտադիր պահանջների ապահովումն է։ Մասնավորապես առատ տեղումների պատճառով քաղաքապետարանը ընդհանուր գործընթացը սկսեց նախատեսված ժամկետներից բավականին ուշ։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
«Պարտադիր գծանշման տեխնոլոգիայի կիրառումը ջերմաստիճանային ցածր և անբարենպաստ եղանակային պայմաններում պարզապես արգելված է, քանի որ այդ դեպքում կլիներ օգտակար գործողության զրո գործակից։ Հենց այդ պատճառով էլ գծանշումների գործընթացը մեկնարկեց ավելի ուշ։ Բայց նույնիսկ այս օրերին, երբ նկատվում են ինտենսիվ տեղումներ, դրանց միջակայքերում, համեմատաբար արևային եղանակին իրականացվում են գծանշման աշխատանքներ։ Խմբերը տեղաբաշխված են ըստ փողոցների, հնարավորինս աշխատում են արդյունավետորեն օգտագործել ժամանակը և եթե չլինեն վատ եղանակով պայմանավորված խոչընդոտներ, ապա աշխատանքի ծավալները կլինեն ավելի մեծ»,– ասացին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Երեկվա դրությամբ գծանշումների գործընթացը տեղափոխվել էր Բադալ Մուրադյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Նոր Նորքի փողոցներ, Տիգրան Մեծ պողոտա, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի խճուղու այն հատված, որը փլուզման պատճառով ժամանակավորապես չէր շահագործվում։ Ըստ քաղաքապետարանի` տեխնիկական ապահովման, պահեստամասերի, հարակից նյութերի, ներկերի հետ կապված խնդիրներ չկան, ուստի գծանշումներն իրականացվում են նաև գիշերային ժամերին, խմբերն աշխատում են խիստ ծանրաբեռնված, որպեսզի հնարավոր լինի բացը լրացնել և հնարավորինս շուտ ավարտել առաջին փուլի գծանշումները, որոնք բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կիրականացվեն ավելի ինտենսիվ։
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից հավելեցին, որ Երևանի փողոցներում առկա կանգառասրահների հարակից տարածքները ներկվելու են դեղին գույնով, որպեսզի տեղերում ապահովվի միայն հասարակական տրանսպորտի մուտքը, այդ հատվածները չծանրաբեռնվեն և բացառվի այլ տրանսպորտային միջոցների կանգառը կամ կայանումը։
Անդրադառնալով գծանշումների խնդրին` «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում մատնանշեց ևս մեկ հանգամանք, ըստ որի` մայրաքաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքները համակարգված չեն իրականացվում, շատ հաճախ փողոցները վերստին փորվում են, ասֆալտապատ հատվածները հայտնվում են ավելի վատ վիճակում, գծանշումներն էլ, բնականաբար, վերանում են, ինչը հարուցում է վարորդների արդար դժգոհությունը, և ցավալին այն է, որ այդ հարցը մինչ օրս չի լուծվում։
«Երբեմն գծանշումներն արվում են վատ ներկանյութով, որոնք շատ շուտ մաշվում են` վարորդներին կանգնեցնելով տարաբնույթ խնդիրների առջև։ Հատկապես ծանրաբեռնված խաչմերուկներով երթևեկելիս մաշված գծանշումները տեսանելի չեն, սակայն խախտումների պարագայում տուգանքների բողոքարկման ժամանակ ոստիկանությունը հաշվի չի առնում վարորդների առարկությունը և հիմք չի ընդունում գծանշումների մաշվածության հանգամանքը, ինչի հետևանքով վարորդները նույնիսկ չեն կարողանում տուգանքների հետ կապված որոշումները վիճարկել դատական կարգով»,– ասաց Քեյանը։
Նրա խոսքով`գծանշումների ներկանյութերը սովորաբար ունենում են երաշխիքային ժամկետ, որը կարող է պահպանվել միայն ճանապարհների խնամվածության պարագայում, մինչդեռ հարակից շինարարական աշխատանքների դեպքում փոշին, հողն ու ավազահատիկները պարբերաբար ծածկում են գծանշումները, մաշում դրանք` դժվարացնելով երաշխիքային սպասարկումն ու հավելյալ ծախսեր առաջացնելով քաղաքապետարանի համար։
Ինչ վերաբերում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գծանշումների գործընթացի ձգձգմանը, ապա Քեյանը հորդորում է նման աշխատանքները նախաձեռնել ու սկսել ավելի շուտ, տենդերներն անցկացնել ավելի վաղ, ոչ թե ամեն ինչ թողնել վերջին վայրկյանին ու կանգնել փաստի առջև։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանից լրատվամիջոցներին ավելի վաղ տեղեկացրել էին, որ ընթացիկ տարում առավել քան 1 մլն գծամետր 10 և 15 սմ լայնությամբ գծանշում կարվի, ձեռքով աշխատանքների ծավալը, որը հիմնականում ներառում է սլաքների, ճանապարհային նշանների ու հետիոտնային անցումների գծանշումը, կկազմի 768656 գծամետր։
Քաղաքապետարանի լրատվական վարչությունից Sputnik Արմենիային փոխանցեցին, որ այս պահի դրությամբ իրականացվել է առաջին փուլի գծանշումների մեխանիկական աշխատանքների 30 տոկոսը, ձեռքով աշխատանքների շուրջ 25 տոկոսը, և եթե լինեն եղանակային բարենպաստ պայմաններ, ապա աշխատանքների ընդհանուր ծավալը երկու շաբաթում կհասցվի 80 տոկոսի։
Հյուսիսային պողոտան մաքրվել և լվացվել է
Լրահոս
0