00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զրո» կողմ, «զրո» դեմ. ընդդիմության առաջարկած նախագիծը մնաց առանց քննարկման

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն ԱԺ-ին առաջարկել էին ընդունել հայտարարություն, որում, ի թիվս այլ դրույթների, նշվեր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների» մասին ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ հերթական նիստերում չի քննարկվի։
Այն այսօր չընդգրկվեց օրակարգում, քանի որ նիստին ներկա 60 պատգամավորներից ոչ ոք կողմ չքվեարկեց այդ առաջարկին։ Բայց և դեմ քվեարկող չեղավ։

«Երրորդ բաժնում մեկ նախագիծ կա` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Այն ընդգրկվել է երրորդ բաժնում, քանի որ գլխադասային հանձնաժողովը հարցը չի քննարկել և եզրակացություն չի ներկայացրել։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար այս հարցը պետք է քննարկենք առանձին»,- նիստի օրակարգը ներկայացնելիս հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։

Քանի որ նախագծի հեղինակներն ու հիմնական զեկուցողը նիստին ներկա չէին, այն առանց քննարկման դրվեց քվեարկության։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։
Արդյունքում «զրո» կողմ, «զրո» դեմ ձայներով նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգում։
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նիստերը բոյկոտել են, ու արդեն տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մայիսի 25-ին առաջարկել էին «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկել ԱԺ արտահերթ նիստում, որը նշանակվել էր հունիսի 3-ին, ժամը 16։00-ին։ Ընդդիմությունն ԱԺ-ին առաջարկել էր ընդունել հայտարարություն, որում ի թիվս այլ դրույթների նշվեր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, դրանից հետո հայտարարել էր, որ արտահերթ նիստին չի մասնակցելու։
Հունիսի 3-ի նիստին գրանցվել էր 33 պատգամավոր։ Իշխանական խմբակցությունից ներկա էր միայն նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ` անհրաժեշտ քվորում չլինելու հիմնավորմամբ։
«Դիմադրության» անդամները պայմանավորվել են Արցախի ընդդիմության հետ
Լրահոս
0