00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Բաժանորդագրվել
Ոստիկանություն էր զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակած անձը Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ է, որն արդեն ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, 2 օր անց` հունիսի 14-ին, ժամը 21։30-ին, նա հայտնաբերվել է Երևանի Վաղարշյան փողոցում և բերման ենթարկվել Նոր Նորքի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 23։16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 22։50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։
Լրահոս
0