https://arm.sputniknews.ru/20220615/dvolari-ezhanacumic-shahum-en-rusastan-artahanvoghnery-kb-nakhagah-43519561.html
Դոլարի արժեզրկումից շահում են Ռուսաստան արտահանողները. ԿԲ նախագահ
Դոլարի արժեզրկումից շահում են Ռուսաստան արտահանողները. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Դեպի Եվրոպա արտահանողները, հակառակը, ԿԲ նախագահի մեկնաբանմամբ, անհամեմատ ավելի վատ վիճակում են։ 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T14:23+0400
2022-06-15T14:23+0400
2022-06-15T14:52+0400
դոլար
դրամ
ռուբլի
մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/06/70855534_0:921:2048:2073_1920x0_80_0_0_ece3155bf6c9a98600871febdcbd3707.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանում դոլարի նկատմամբ դրամի արժևորումից տուժում են ոչ բոլոր արտահանողները։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` նշելով, որ խնդիրը պետք է դիտարկել արտահանման ուղղություններով։«ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում։ Ընդ որում, արժեզրկված է ոչ միայն նոմինալ փոխարժեքը նոմինալ փոխարժեքի նկատմամբ, այլև արժեզրկված է, որովհետև Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է։ Այսինքն` այն արտահանողները, որոնք արտահանում են ՌԴ, և պայմանագրերը ֆիքսված են ռուսական ռուբլով, այսօր ստեղծված իրավիճակից բացառապես շահում են, որովհետև ՀՀ դրամն ավելի թույլ է, քան ՌԴ ռուբլին»,- ասաց Գալստյանը։«Եվրոպա արտահանման պարագայում՝ եվրոպական արժույթը արժեզրկվել է ոչ միայն մեր դրամի, այլև ԱՄՆ դոլարի նկատմամբ` այս տարվա ընթացքում»,- ասաց ԿԲ նախագահը։Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ ԿԲ նախագահը պայմանավորում է հիմնականում ռուս-ուկրաինական իրադարձություններով, և որպես հետևանք՝ միջազգային այցելուների ներհոսքով ու արտաքին պահանջարկի ավելացմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/06/70855534_0:767:2048:2303_1920x0_80_0_0_9fb2659b8ded1d6e466fd4dceb3673e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դոլար, դրամ, ռուբլի, մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ)
դոլար, դրամ, ռուբլի, մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ)
Դոլարի արժեզրկումից շահում են Ռուսաստան արտահանողները. ԿԲ նախագահ
14:23 15.06.2022 (Թարմացված է: 14:52 15.06.2022) Դեպի Եվրոպա արտահանողները, հակառակը, ԿԲ նախագահի մեկնաբանմամբ, անհամեմատ ավելի վատ վիճակում են։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանում դոլարի նկատմամբ դրամի արժևորումից տուժում են ոչ բոլոր արտահանողները։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` նշելով, որ խնդիրը պետք է դիտարկել արտահանման ուղղություններով։
«ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում։ Ընդ որում, արժեզրկված է ոչ միայն նոմինալ փոխարժեքը նոմինալ փոխարժեքի նկատմամբ, այլև արժեզրկված է, որովհետև Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է։ Այսինքն` այն արտահանողները, որոնք արտահանում են ՌԴ, և պայմանագրերը ֆիքսված են ռուսական ռուբլով, այսօր ստեղծված իրավիճակից բացառապես շահում են, որովհետև ՀՀ դրամն ավելի թույլ է, քան ՌԴ ռուբլին»,- ասաց Գալստյանը։
Դեպի Եվրոպա արտահանողները, հակառակը, ԿԲ նախագահի մեկնաբանմամբ, անհամեմատ ավելի վատ վիճակում են։ Պատճառն, ըստ Գալստյանի, եվրոյի արժեզրկումն է, ընդ որում` է՛լ ավելի շատ, քան դոլարինը։
«Եվրոպա արտահանման պարագայում՝ եվրոպական արժույթը արժեզրկվել է ոչ միայն մեր դրամի, այլև ԱՄՆ դոլարի նկատմամբ` այս տարվա ընթացքում»,- ասաց ԿԲ նախագահը։
Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ ԿԲ նախագահը պայմանավորում է հիմնականում ռուս-ուկրաինական իրադարձություններով, և որպես հետևանք՝ միջազգային այցելուների ներհոսքով ու արտաքին պահանջարկի ավելացմամբ։