00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

© Sputnik / Evgeny Epachintsev / Անցնել մեդիապահոցԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Լաբորատորիա
Բաժանորդագրվել
Հիվանդությամբ վարակված է եղել Եվրոպայից վերադարձած անձը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վրաստանում հետազոտությունից հետո հաստատվել է կապիկի ծաղկով հիվանդանալու առաջին դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ռուսական Առաջին ալիքը` հղում անելով Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին։
«Հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, և համապատասխան բուժումից հետո բուժառուն դուրս է գրվել բուժհաստատությունից»,– ասվում է կենտրոնի հաղորդագրությունում։
Վարակը հայտնաբերվել է, երբ այդ անձը վերադարձել է Եվրոպայից։
Մասնագետները հետևել են բոլոր նրանց, ում հետ կապ է հաստատել հիվանդը, բայց ոչ ոք կլինիկական նշաններ չի ունեցել։
Ռուսաստանում ծաղկի դեմ նոր պատվաստանյութի և դեղամիջոցների փորձարկումներ են իրականացվում
ԱՀԿ-ի տվյալներով՝ այս պահին 39 երկրում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 1600 հաստատված և շուրջ 1500 ենթադրյալ դեպք:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱԻ կոմիտեն կգնահատի աշխարհում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը։
Նրա խոսքով՝ հիվանդության բռնկումն անհանգստություն է առաջացնում։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
ԵՄ-ն մտադիր է կապիկի ծաղիկի դեմ ավելի քան 100 հազար պատվաստանյութ գնել
Լրահոս
0