Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ

© Photo : official site of the National Assembly of RAԱլեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծանոթության համար, նշել է, որ սա իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն ու հույս հայտնել, որ փոխայցերը շարունակական կլինեն:
© Photo : official site of the National Assembly of RAԱլեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ
Председатель НС Ален Симонян на встрече с председателем Меджлиса Ирана Мохаммадом Багером Галибафом в рамках своего официального визита в ИРИ (15 июня 2022). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ
Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը:
Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:
© Photo : official site of the National Assembly of RAԱլեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ
Председатель НС Ален Симонян на встрече с председателем Меджлиса Ирана Мохаммадом Багером Галибафом в рамках своего официального визита в ИРИ (15 июня 2022). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:
Իր ելույթում Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին:
«Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը:
© Photo : official site of the National Assembly of RAԱլեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ
Председатель НС Ален Симонян на встрече с председателем Меджлиса Ирана Мохаммадом Багером Галибафом в рамках своего официального визита в ИРИ (15 июня 2022). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի մեջլիսի նախագահի հետ
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,-մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Լրահոս
0