Արարատ Միրզոյանը Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ քննարկել է Երևան–Սոֆիա ուղիղ չվերթի հարցը

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:  - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Միրզոյանը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը պաշտոնական այցով Բուլղարիայում է գտնվում, հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը, պաշտոնյաները մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Մարդկային շփումների ու գործարար կապերի ակտիվացման տեսանկյունից կարևորվել է Երևանն ու Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը։
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Միրզոյանը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:
Միրզոյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:
Հիշեցնենք` Միրզոյանը Բուլարիա է մեկնել հունիսի 14-ին։
Լրահոս
0