00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՖՖ-ն գո՞հ է մարզչի աշխատանքից. ինչո՞ւ Կապառոսը հրաժարական չի տալիս պարտություններից հետո

© Sputnik / Asatur YesayantsՀավաքականի մարզիչ Խուակին Կապառոսը Հայաստան–Իռլանդիա խաղին
Հավաքականի մարզիչ Խուակին Կապառոսը Հայաստան–Իռլանդիա խաղին - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Հավաքականի մարզիչ Խուակին Կապառոսը Հայաստան–Իռլանդիա խաղին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
11 օրում` 4 խաղ. սա ՈւԵՖԱ-ի սահմանած խաղացանկն էր Ազգերի լիգայում, մասնավորապես Հայաստանի հավաքականի համար։ Նման խտությամբ խաղեր անցկացնելը յուրաքանչյուր թիմից պահանջում է առնվազն հավասարազոր 2 կազմ ունենալ։ Ցավոք, մեր հավաքականը նման հնարավորություն չունի։
Ազգերի լիգայի խաղարկության չորս խաղերում Հայաստանի հավաքականը, երկու գնդակ խփելով, բաց թողեց ինը։ Առաջին խաղում հաղթանակի հասնելով` հաջորդ 3-ում մենք պարտվեցինք։ Վերջին երկու խաղերում մեր ընտրանին պարտվեց խոշոր հաշվով։ Ինչպե՞ս բացատրել նման անհաջողությունը։
Տաբատով և կիսաշրջազգեստով երկրպագուներ և շատ էմոցիաներ. ֆուտբոլային խաղը` ֆոտոշարքում

Խոակին Կապառոսի պայմանագիրը

Ազգերի B լիգայի առաջին խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Նորվեգիայից կրած 0։9 հաշվով պարտությունից հետո ի՞նչը կարող է իրեն ստիպել հրաժարական տալ, պատասխանեց. «Իմ երկրում (Իսպանիայում) հարգում են այն պայմանագիրը, որը կնքված է գործատուի ու կատարողի միջև։ Ես գործող պայմանագիր ունեմ ՀՖՖ-ի հետ և շարունակում եմ կատարել իմ պարտականությունները»։
ՀՖՖ-ն գոհ է մարզչի աշխատանքից, և ինքն էլ շարունակում է աշխատել։ Սա մեր հետևությունն է։ Բայց Իսպանիայում, որտեղ Կապառոսը գլխավորել է շատ ակումբներ, թիմի անբավարար արդյունքներից հետո մարզիչը հրաժարական է տվել կամ հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Այդպես եղել է «Լևանտեում» 2014 թվականին, «Գրանադայում» 2015 թվականին, «Օսասունայում» 2016-ին։
Երեք դեպքում էլ ակումբների ղեկավարությունը դժգոհ է եղել թիմի արդյունքներից։ Հիմա հետևությունը մեկն է` անկախ նրանից` Հայաստանի հավաքականը կհաղթի, թե կպարտվի իր առաջիկա խաղերում, Կապառոսը մնալու է գլխավոր մարզչի պաշտոնում։ Ինչպես երևում է, ազգային հավաքականի արդյունքները չեն հետաքրքրում ՀՖՖ-ին, կամ անկախ արդյունքներից` մարզիչն անսահման վստահություն ունի։

Ազգերի լիգայի մեկնարկը

Շատերի համար Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի B լիգայի առաջին խաղում անակնկալ հաղթանակի հասավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։ Այնպես չէ, որ մեր թիմը լավ խաղաց։ Այդ հանդիպման առաջին կեսում մեր հավաքականը հիմնականում պաշտպանվում էր։ Գնդակին անհամեմատ շատ տիրում էր Իռլանդիայի ընտրանին։ Մեր հիմնական զենքը հակագրոհն էր, հիմնական խնդիրը` անատամ խաղը հարձակման գծում։ Նման իրավիճակում Էդուարդ Սպերցյանի անհատական վարպետության ու դիպուկ հարվածի շնորհիվ մենք առաջ անցանք հաշվի մեջ, իսկ Վարազդատ Հարոյանի գլխավորությամբ անձնուրաց պաշտպանվելով` կարողացանք պահպանել նվազագույն առավելությունը։ Արդյունքը գոհացուցիչ էր (ինչը ֆուտբոլում ամենակարևորն է), իսկ խաղի որակը` ոչ։

Առաջին պարտությունը

Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարերում շատ դեպքերում է չորս օրվա ընթացքում երկու հանդիպում անցկացրել, և այդ հաճախականությանը թիմն ինչ-որ տեղ սովոր է։ Այդպես կարող ենք բացատրել հունիսի 8-ին (Շոտլանդիայի հետ խաղում) մեր ընտրանու մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխությունը, որը կատարել էր Կապառոսը։ Գլազգոյում մեր թիմը նորից անատամ խաղ ցուցադրեց հարձակման գծում։ Չկար տարրական համագործակցություն առջևի գծում։ Միգուցե եղան պահեր, որոնցում սպառնալիք կար Շոտլանդիայի դարպասին։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր։
Նորից մրցակիցն ավելի շատ էր տիրում գնդակին, ուներ խաղային ու տարածքային առավելություն ու առանց մեծ ճիգեր գործադրելու, երկու գնդակ խփելով առաջին կեսում, երկրորդում պարզապես խաղը հասցրեց հաղթական ավարտին։ Այս դեպքում արդեն և՛ արդյունքը, և՛ խաղը խոսում էին այն մասին, որ B լիգայում մենք մեղ ասած թույլ ենք։

Խոշոր հաշվով պարտություն

Հունիս 11–ին Ուկրաինայի դեմ խաղում Խոակին Կապառոսն արդեն այլընտրանք չուներ մեկնարկային կազմի ընտրության հարցում։ Ութ օրվա ընթացքում կայացած երրորդ խաղում մարզիչը վեց փոփոխություն կատարեց թիմի մեկնարկային կազմում։ Առանց Վարազդատ Հարոյանի, Հովհաննես Համբարձումյանի, Էդուարդ Սպերցյանի և Արտակ Գրիգորյանի դժվար էր հաջողություն ակնկալել,այն էլ Ուկրաինայի պես ուժեղ թիմի հետ խաղում։ Իսկ խաղի վիճակագրությունը հուշում է, որ նորից մենք գնդակը զիջել ենք մրցակցին, նորից երկուս և կես անգամ քիչ գրոհել։
Իսկ երկրորդ խաղակեսում էլ, երեք գնդակ ընդունելով սեփական դարպասը, պարտվել ենք խոշոր հաշվով։ Խաղից հետո Կապառոսը նշեց, որ Խորեն Բայրամյանի խնդրանքով է փոխարինել ֆուտբոլիստին, ու այդ փոփոխությունն ազդել է մեր թիմի խաղի վրա։ Այսինքն` մարզիչն էլ է ասում, որ համարժեք փոփոխությունների հնարավորություն Հայաստանի հավաքականը չունի։ 23 ֆուտբոլիստ հայտավորվել է, ու մեկ փոփոխությունը ազդե՞լ է խաղի վրա։
Սպերցյանը չի մասնակցի Հայաստան–Ուկրաինա խաղին. նա հիվանդ է

Ռևանշը չկայացավ

Խմբում բարձր տեղ գրավելու համար Շոտլանդիայի հետ պատասխան խաղը մեր ընտրանու համար որոշիչ էր։ Եվ նախորդ երեք խաղերի համեմատ մեր հավաքականը շատ աշխույժ սկսեց հանդիպումը։ Վերջապես ինչ-որ համագործակցություն նկատվեց առջևի գծում, ինչի շնորհիվ էլ առաջ անցանք հաշվի մեջ։ Դինամիկ ու դիտարժան առաջին խաղակեսում, չնայած բաց թողած գոլին, մեր հավաքականը լավ տպավորություն էր թողնում։ Սակայն, ինչպես նշեց հետո Կապառոսը, խաղը մեզ համար ավարտվեց 43-րդ րոպեին, երբ հեռացվեց Արման Հովհաննիսյանը։
Այն, որ Արմանը մեր հավաքականի համար կարևոր ֆուտբոլիստ է, կասկած չկա, բայց մեր ֆուտբոլիստը պատրաստ չէր դիմանալ բարձր լարվածությանը և, ենթարկվելով մրցակցի սադրանքին, մեկ դրվագում երկու դեղին քարտ ստացավ ու հեռացվեց։ Իսկ երկրորդ կեսում, շոտլանդացիները ևս երկու գնդակ խփելով, ապահովեցին խոշոր` 1։4 հաշվով հաղթանակը։ Հայ երկրպագուները տարակուսանքի մեջ էին։ Կարծում ենք` տարակուսանքի մեջ էր նաև Խոակին Կապառոսը, որը Էդուարդ Սպերցյանին, չգիտես ինչու, փոխարինեց։ Նախ` Սպերցյանը, որ «Կրասնոդարում» որպես մաքուր 10 համար է խաղում, Շոտլանդիայի հետ մրցավեճում իր դիրքում չէր, հետո էլ այս խաղում դեղին քարտ ստանալուց հետո պարզ էր, որ նա բաց է թողնելու հաջորդ հանդիպումը։
Ինչ իմաստ ուներ փոխարինել մեր թիմի կենտրոնում ստեղծագործող ֆուտբոլիստին` գիտի միայն Կապառոսը։ Համենայնդեպս խաղից հետո իսպանացին խուսափեց պատասխանել լրագրողի` «ի՞նչ վրիպումներ է թույլ տվել մարզչական կազմը անցած չորս խաղերի ընթացքում» հարցին` ասելով, որ ուժեղ մրցակիցների հետ էինք խաղում, ու մեր թիմի համար դժվար էր։
Հ. Գ. Մեր հավաքականի համար երբեք հեշտ չի եղել հաղթել կամ միավորներ վաստակել։ Մեր հավաքականի ֆուտբոլիստները հիմնականում միշտ էլ անմնացորդ նվիրվել են ազգային թիմի խաղին և ձգտել առավելագույն արդյունքի։ Այլ բան է, թե ինչի է ունակ մեր հավաքականը։ Մի գործոն կա, որը անհերքելի է։ Կապառոսը հավաքականի խաղացողների ընտրության հարցում խնդիրների առաջ է կանգնում։ Բայց դա չի նվազեցնում մարզչի պատասխանատվությունը թիմի արդյունքների հարցում։ Ժամանակը չէ՞ արդյոք չնայել պայմանագրին ու նման արդյունքների դեպքում ընդունել մարզչին բնորոշ որոշում։
Լրահոս
0