https://armeniasputnik.am/20220615/mer-pahanji-zhamkety-vaghy-klrana-zvohvatsneri-tsnvoghnery-vrannervov-azatutjan-hraparakum-en-43511421.html
«Մեր պահանջի ժամկետը վաղը կլրանա». զոհվածների ծնողները վրաններով Ազատության հրապարակում են
«Մեր պահանջի ժամկետը վաղը կլրանա». զոհվածների ծնողները վրաններով Ազատության հրապարակում են
Զոհվածների ծնողները նշում են` նրանք, ովքեր հիմա թուրքի հետ բարեկամություն են ուզում անել և անում են, թող մի պահ պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե 1 տարի 9 ամիս... 15.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-15T12:30+0400
2022-06-15T12:30+0400
2022-06-15T13:35+0400
հայաստան
զինծառայող
ծնող
ազատության հրապարակ
վրան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0f/43510938_0:267:1601:1167_1920x0_80_0_0_a1e38705e007aea4e85c25e23044da27.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողները գիշերն Ազատության հրապարակում են անցկացրել. նրանք իրենց վրանները Ֆրանսիայի հրապարակից են տեղափոխել։ Զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե իրենք հենց Ազատության հրապարակում էին բողոքի ակցիա անում, սակայն երբ շարժումը սկսվեց, ծնողները մտածեցին, որպեսզի ժողովուրդը չկիսվի, իրենք էլ կգնան Ֆրանսիայի հրապարակ։«Մենք պարզապես Ֆրանսիայի հրապարակ էինք տեղափոխվել` չմիանալով որևէ քաղաքական ուժի։ Մենք մեր տղաների հետ ենք։ Ընդդիմության երեկվա որոշումից հետո մենք էլ մեր հերթին որոշեցինք, որ պետք է վերադառնանք մեր հին տեղը»,- նշեց Ազատյանը։Նա հիշեցրեց` ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցվի, նրան հարցաքննեն, և հարցաքննի ոչ թե քննչական մարմինը, այլ ԱԱԾ-ն։ Վաղը լրանում է այս պահանջով ծնողների ներկայացրած վերջնաժամկետը։Ազատյանի խոսքով` այս ընթացքում դատական քննությունը և դրա ընթացքը չի բավարարում ծնողներին։Վրանում հավաքված ծնողները հայտնեցին` շարունակելու են մնալ այնքան, որքան պետք լինի։ Նրանք հաջորդական գործողությունների ցանկ ունեն, սակայն փակագծերը չեն բացի այս պահին։ Ծնողների խոսքով` վաղվանից շատ բան է կախված, և եթե մինչ այդ որոշում չկայացվի, որ Փաշինյանին կանչելու են հարցաքննության, և դա տեղի է ունենալու ԱԱԾ-ում, «ուրիշ բաներ կլինեն»։Հարցին, թե որքանո՞վ է ներում նրանց առողջական վիճակը, որպեսզի վրաններում գիշերեն, ծնողները պատասխանեցին` իրենց հիմա ամենաքիչն է դա հետաքրքրում.«Եթե մեզնից գոնե մեկ անձ էլ առողջ մնա, մեր գործը մինչև վերջ առաջ կտանի»։Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը ՔԿ է ուղարկել։ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքով դիմել են Վերաքննիչ քրեական դատարան։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0f/43510938_0:0:1585:1189_1920x0_80_0_0_65141bf69827c27e420f04d97691579a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, զինծառայող, ծնող, ազատության հրապարակ, վրան
հայաստան, զինծառայող, ծնող, ազատության հրապարակ, վրան
«Մեր պահանջի ժամկետը վաղը կլրանա». զոհվածների ծնողները վրաններով Ազատության հրապարակում են
12:30 15.06.2022 (Թարմացված է: 13:35 15.06.2022) Զոհվածների ծնողները նշում են` նրանք, ովքեր հիմա թուրքի հետ բարեկամություն են ուզում անել և անում են, թող մի պահ պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե 1 տարի 9 ամիս համբուրեին իրենց զոհված որդու նկարը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողները գիշերն Ազատության հրապարակում են անցկացրել. նրանք իրենց վրանները Ֆրանսիայի հրապարակից են տեղափոխել։ Զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե իրենք հենց Ազատության հրապարակում էին բողոքի ակցիա անում, սակայն երբ շարժումը սկսվեց, ծնողները մտածեցին, որպեսզի ժողովուրդը չկիսվի, իրենք էլ կգնան Ֆրանսիայի հրապարակ։
«Մենք պարզապես Ֆրանսիայի հրապարակ էինք տեղափոխվել` չմիանալով որևէ քաղաքական ուժի։ Մենք մեր տղաների հետ ենք։ Ընդդիմության երեկվա որոշումից հետո մենք էլ մեր հերթին որոշեցինք, որ պետք է վերադառնանք մեր հին տեղը»,- նշեց Ազատյանը։
Նա հիշեցրեց` ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցվի, նրան հարցաքննեն, և հարցաքննի ոչ թե քննչական մարմինը, այլ ԱԱԾ-ն։ Վաղը լրանում է այս պահանջով ծնողների ներկայացրած վերջնաժամկետը։
Ազատյանի խոսքով` այս ընթացքում դատական քննությունը և դրա ընթացքը չի բավարարում ծնողներին։
«Այնքան պարզ ու հասարակ է ամեն ինչ` պետք է այս կապիկությունը վերանա։ Այսքանից հետո Փաշինյանը վայելում է իր կյանքը, իսկ մե՞նք։ Նրանք, ովքեր հիմա թուրքի հետ բարեկամություն են ուզում անել և անում են, թող մի պահ պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե 1 տարի 9 ամիս համբուրեին իրենց տղայի նկարը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց նա։
Վրանում հավաքված ծնողները հայտնեցին` շարունակելու են մնալ այնքան, որքան պետք լինի։ Նրանք հաջորդական գործողությունների ցանկ ունեն, սակայն փակագծերը չեն բացի այս պահին։ Ծնողների խոսքով` վաղվանից շատ բան է կախված, և եթե մինչ այդ որոշում չկայացվի, որ Փաշինյանին կանչելու են հարցաքննության, և դա տեղի է ունենալու ԱԱԾ-ում, «ուրիշ բաներ կլինեն»։
Հարցին, թե որքանո՞վ է ներում նրանց առողջական վիճակը, որպեսզի վրաններում գիշերեն, ծնողները պատասխանեցին` իրենց հիմա ամենաքիչն է դա հետաքրքրում.«Եթե մեզնից գոնե մեկ անձ էլ առողջ մնա, մեր գործը մինչև վերջ առաջ կտանի»։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ
բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով
դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից
ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը ՔԿ է ուղարկել։ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքով դիմել են Վերաքննիչ քրեական դատարան։