00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետական խորհրդանիշների հանդեպ պետք է ակնածանք լինի, ոչ թե ատելություն»․ պատմաբան

© Sputnik / Asatur YesayantsԱնկախության օր
Անկախության օր - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Բաժանորդագրվել
Պատմաբան, Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայ հասարակության շրջանում պետական խորհրդանիշների մասին ընկալումներից։
Հայաստանում ընթացող ցույցերի ժամանակ քաղաքացիների ձեռքում կամ պատշգամբներից կախված հաճախ նկատվում է հայկական եռագույնը։ Թրե՞նդ է սա, թե՞ դրոշի ու ընդհանրապես պետական խորհրդանիշների մասին ընկալումները հայ հասարակության մեջ խորանում են։ Պետխորհրդանիշների օրվա առթիվ հարցին Sputnik Արմենիայի եթերում պատասխանել է պատմաբան Էդգար Հովհաննիսյանը։
«Ե՛վ թրենդային է, և՛ աստիճանաբար մշակույթն է մտնում, որը լավն է իրականում․ տոներին, հիշատակի արարողություններին էլ մարդիկ դրոշները կախում են պատուհաններից ու պատշգամբներից, դա գեղեցիկ սիմվոլիկա է»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշները պիտի հարգվեն՝ անկախ նրանից՝ դա կիրառվում է որևէ քաղաքական ուժի կողմից, թե ոչ, որովհետև դրանք ինքնության բաղադրիչներն են։ Հովհաննիսյանի կարծիքով՝ խորհրդանիշները գալիս են պատմության խորքից, ու այդ իմաստով շատ կարևոր է հասարակության հարգանքն ու վերաբերմունքը դրանց հանդեպ, սակայն հայերի շրջանում ակնածանքն այնքան էլ մեծ չէ։
© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Ситуация на проспекте Баграмян у здания резиденции президента Армении (25 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Արխիվային լուսանկար
«Սիմվոլների հանդեպ պետք է հարգանք ցուցաբերել, որովհետև սիմվոլը պոկում է կամ ոտնատակ է տալիս միայն հակառակորդ, թշնամի ազգը, և նույն ազգի մեջ, անկախ նրանից, թե այդ սիմվոլը որ քաղաքական թևի կոնկրետ գործողության մեջ է կիրառվում, մյուս թևն իրավունք չունի ատելություն դրսևորել»,- նշեց պատմաբանը։
Ցույցերի ընթացքում, պատմաբանի դիտարկմամբ, հասարակության որոշ շրջանակների մոտ ցավալիորեն սկսեց զարգանալ նաև հակառակ թրենդը․ մեր երկրորդ հայկական պետականության սիմվոլիկան՝ դրոշը, նրանց կողմից սկսեց ընկալվել այնպես ինչպես, Հովհաննիսյանի ձևակերպմամբ, «խաչ տեսած սատանաների» մոտ, այնինչ դա մեր երկրորդ պետականությունն է բոլոր խնդիրներով հանդերձ։
Այնուամենայնիվ, Հովհաննիսյանի կարծիքով, թեև 30 տարվա ընթացքում աստիճանաբար պետական խորհրդանիշների նկատմամբ ընկալումները ներմուծվել են հասարակության մեջ, օրինակ՝ դպրոցների բակերում դրոշները բարձրացնելով, միևնույն է, ոչ բոլոր տեղերում կարելի է, օրինակ, դրոշը տեսնել։
«Այդ ամենի ծայրահեղ դրսևորմանը դեմ եմ, բայց անհրաժեշտ հարգանքն ու ակնածանքը պետական սիմվոլների նկատմամբ պետք է դրսևորել սկսած դրոշից ու զինանշանից մինչև մեր մյուս սիմվոլները՝ ազգային խաչը, զարդանախշերը և այլն»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը։
Ծայրահեղ դրսևորումներ ասելով պատմաբանը նկատի ունի, օրինակ, Թուրքիայում ամենուր հանդիպող կարմիր դրոշը կամ սարերի բարձունքներին թուրքերի կողմից «սա մեր հայրենիքն է», «սա մեր Թուրքիան է» տեսակի գրվածքները։ Հովհաննիսյանը կարծում է՝ այստեղ-այնտեղ չափազանց շատ իրենց պետական խորհրդանիշները ցուցադրվելով թուրքերն անընդհատ ուզում են ասել, որ այդ տարածքներն իրենցն են, ինչն իրականում հոգեբանական բարդույթի հետևանք է։
«Երբ դու գիտես, որ այդ հողը քոնը չէ, քո հայրենիքը չէ, բայց ամեն տեղ ուզում ես ասել, թե քոնն է ու քո կնիքը դնել։ Դա հոգեբանական կոգնիտիվ դրսևորում է»,- ասաց Հովհաննիսյանը։
Հայերը, նրա խոսքով, այդ խնդիրը չունեն, հետևաբար ծայրահեղ դրսևորումներն էլ պետք չեն, սակայն սիմվոլները պահպանել պետք է, ու ոչ միայն պետական խորհրդանիշները, այլև՝ ազգային սիմվոլիկայի տարրերը, որոնք այսօր, պատմաբանի կարծիքով, խեղաթյուրված են ու ազգային տարազից մինչև ճարտարապետություն մենք տեսնում ենք խորթ, անհասականալի, իբր հայկական, բայց իրականում արևելյան կամ երբեմն ոչ արևելյան սիմվոլներ։
Հովհաննիսյանը կարծում է, որ կատարելագործման կարիք միշտ կա, ինչպես, օրինակ, Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը կատարելագործվել ու դարձել է երրորդ հանրապետությանը, կամ օրհներգի տեքստը բնօրինակ բանաստեղծության բառերից ևս տարբեր է, սակայն դրանք ամբողջությամբ փոխել, նրա կարծիքով, այս պահին պետք չէ։
«Կատարելագործելու տեղ միշտ կա, բայց ամբողջությամբ փոխելու տեսակետից ես, գոնե այս պահին, ձեռնպահ կմնայի, որովհետև այս կամ այն կերպ այն ընդունվել է մեր ինքնության տեսակետից, մեր պետականամետության ու պետական մտածելակերպի մեջ տեղ է գտել»,- ասաց Հովհաննիսյանը։
Այնուամենայնիվ, հենց զինանշանի մասով Հովհաննիսյանը որոշ փոփոխությունների կարիք տեսնում է, կարծում է, որ միշտ էլ զինանշանագիտության նորմերին համապատասխանեցնելու կարիք կա։
Նշենք, որ Հայաստանում հունիսի 15-ը ոչ պաշտոնապես նշվում է որպես Պետական խորհրդանիշների օր։ Պաշտոնական տոնացույցում այդ օրն ամրագրված է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։
Լրահոս
0