00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանոսյանն առաջարկում է շնորհակալություն հայտնել Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ՓԲԸ-ին

© Sputnik / Asatur YesayantsԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Գնել Սանոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցի ընթացքում ծանոթացել էր հենց այս ճանապարհի շինարարության ընթացքին։ Վարչապետին ուղեկցում էր Ալեն Սիմոնյանի եղբայրը` «Եվրոասֆալտի» տնօրեն Կառլեն Սիմոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողներին առաջարկեց շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությանը` պետության հայտարարած մրցույթում ամենացածր գինն առաջարկելու համար։
«Դուք վերցրեք-նայեք` մրցույթը քանիսով էր հայտարարված, քանիսով է շահել, և գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Սանոսյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետական մրցույթում հաղթող է ճանաչվում հենց այն շինարարական ընկերությունը, որի տնօրենը ԱԺ նախագահի եղբայրն է։
Գնել Սանոսյանի այցը Կապան ճանապարհաշինարարների համար 5 մլն դրամ է արժեցել
«Մեր նախարարությունում կան գեղեցիկ սև աթոռներ, մարդիկ գալիս, նստում են այդտեղ, որը տեսաձայնագրվում է։ Դա կոչվում է մրցույթի բանակցային փուլ։ Ասում ենք, որ այս մրցույթի նախագիծն արժե 1.5 մլրդ դրամ, մասնակցել են 8 ընկերություններ, 8-ի փաստաթղթերն ստուգել ենք, դուք բավարարում եք պայմաններին, ուստի հիմա առաջարկում ենք բանակցել։ Այն ընկերությունը, որ բանակցության արդյունքում ամենացածր գինը կառաջարկի, կհամարվի հաղթող։ Մի ընկերություն ասում է` ես 1.5 մլրդ–ի փոխարեն կառաջարկեմ 1.4, մեկն ասում 1.350, իջնում, դառնում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունն ամենացածր գինն է առաջարկում»,– ասաց Սանոսյանը, ապա սրբագրեց ինքն իրեն ճշտելով, որ Սիմոնյանի եղբայրը ընկերության տնօրենն է, սեփականատերն այլ անձնավորություն է` Արարատի մարզի բնակիչ, ով 2018-ի հեղափոխությունից հետո վերադարձել է Հայաստան ու մեծ ներդրում արել` ստեղծելով, իր բնորոշմամբ, Հայաստանի լավագույն ընկերություններից մեկը` ասֆալտի գործարանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության մասին մամուլը տևական ժամանակ է, ինչ գրում է։
Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն շուրջ 2.5 մլրդ դրամի մրցութային պայմանագրեր է կնքել պետության հետ։
Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։
Լրագրողների վկայակոչած մրցույթը վերաբերում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Ըստ մամուլի, այս մրցույթին մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունը, սակայն «Եվրոասֆալտը» նրանից ցածր գին է առաջարկել։
Նշենք, որ հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցի ընթացքում ծանոթացել էր հենց այս ճանապարհի շինարարության ընթացքին։ Վարչապետին տեղում ուղեկցում էր Ալեն Սիմոնյանի եղբայրը` «Եվրոասֆալտի» տնօրեն Կառլեն Սիմոնյանը։
Լրահոս
0