00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան հրաժարվել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ եռակողմ հանդիպման գնալ

© AFP 2024 / STEPHANE DE SAKUTINՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ն փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել Թուրքիայի ու սկանդինավյան երկրների միջև, սակայն չի հաջողել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Թուրքիան մերժել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ այսօր եռակողմ հանդիպում ունենալու մասին ՆԱՏՕ-ի առաջարկը ու կրկին պահանջել, որ սկանդինավյան երկրները նախ իր առաջադրած խնդիրները լուծեն։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Անկարան պնդել է, որ մինչ եռակողմ բանակցություններին համաձայնելը Ստոկհոլմն ու Հելսինկին հստակ առաջարկներ ներկայացնեն ահաբեկչության մասին Թուրքիայի առաջ քաշած մտահոգությունների վերաբերյալ։ Այս պայմաններում, ըստ աղբյուրի, ՆԱՏՕ-ում որոշել են ամեն երկրի հետ առանձին երկկողմ բանակցություններ անցկացնել։
Նախատեսվում էր, որ հանդիպմանը պետք է ներկա լինեին Թուրքիայից, Շվեդիայից ու Ֆինլանդիայից բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հանդիպման համակարգողը պիտի լիներ։
Թուրքիան սպառնում է մեկ տարով հետաձգել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին
«Դաշինքի պաշտոնյաներ կազմակերպած եռակողմ հանդիպումը մեր նախատեսած «հիմնական նպատակն» էր, սակայն մենք դեռ դրան չենք հասել»,- աղբյուրին ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Վերջինս ընդգծել է Թուրքիայի դժկամությունն ուղղված եռակողմ հանդիպմանը մասնակցելուն ու նշել, որ Անկարայի՝ սկանդինավյան երկրներին ուղղված պահանջների վերաբերյալ հստակություն պակաս կա։

«Մենք առայժմ խուճապի չենք մատնվում կամ հուսահատ անհանգստություն չունենք»,- նշել է ՆԱՏՕ-ից անանուն աղբյուրը, որը հավելել է՝ քննարկվում են համաձայնագրի դիվանագիտական տարբերակները, որոնց դեպքում Թուրքիան կհրաժարվի սկանդինավյան երկրների անդամակցությանն իր առարկություններից։

Նշենք, որ Financial Times-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Թուրքիայի ԱԳՆ-ի ու ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակներից, սակայն չի դա նրան հաջողվել։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայից հայտարարել էին, որ պատրաստ են ավելի քան մեկ տարով հետաձգել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, քանի դեռ չեն ստացել բավարար երաշխիքներ, որ այդ երկրներն այլևս չեն աջակցի քրդական խմբերին, որոնք Թուրքիայում հռչակված են որպես ահաբեկիչներ։
ՆԱՏՕ-ն Թուրքիայից կոշտ դիրքորոշում չէր սպասում Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում
Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։ Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Լրահոս
0