00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուժում է բիզնեսը. հայ արտահանողները պահանջում են միջոցներ ձեռնարկել դոլարի արժեզրկման դեմ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցԱՄՆ դոլար
ԱՄՆ դոլար - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
ԱՄՆ դոլար
Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին հայկական դրամը կտրուկ ամրապնդվել է դոլարի նկատմամբ, ինչը հանգեցրել է ապրանքների արտահանման թանկացմանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ազգային արժույթի արժևորման համապատկերում արտահանողները պետությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել, այլապես հայկական արտադրանքը կարող է չդիմանալ մրցակցությանը միջազգային շուկայում։
Հայկական դրամը խիստ ամրապնդվել է դոլարի նկատմամբ. եթե մինչև ռուս-ուկրաինական ճգնաժամը մեկ դոլարն արժեր 470-480 դրամ, իսկ հատուկ գործողության սկզբում բարձրացել էր մինչև 520 դրամի (մարտին), ապա հետո սկսեց նվազել` հասնելով մեկ դոլարի դիմաց 420-430 դրամի։ Դրամի ամրապնդումը ներկրվող ապրանքներն ավելի էժան է դարձնում, իսկ արտահանվող ապրանքները՝ ավելի թանկ։
«Նոա օֆ Արենի» ՍՊԸ-ի համասեփականատեր և տնօրեն Արսեն Մկրտչյանը ասուլիսում հայտարարեց, որ արտահանողներն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեն, այդ թվում՝ լոգիստիկան: Իսկ հիմա, փոխարժեքի անկայունության պատճառով նրանք կորուստներ են կրում, հարկեր են վճարում ապրանքների համար, որոնց իրացումից եկամուտ չեն ստանում և չեն կարողանում իրականացնել նախատեսված ներդրումային ծրագրերը:

«Հայկական գինիները հիմա թրենդի մեջ են, բայց մենք միջազգային շուկայում մեր տեղը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, որովհետև եթե բարձրացնենք գինը, ապա չենք կարողանա մրցակցել մոլդավական, վրացական, լիբանանյան գինիների հետ»,- նշեց նա։

Իր հերթին «Եվրոթերմ» ՓԲԸ-ի տնօրեն Վահե Ղազարյանը նշեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկը դրամի արժևորումը կասեցնելու համար մեխանիզմներ ունի՝ կարող է դոլար գնել: Սակայն դա ժամանակավոր միջոց է։ Գործարարի կարծիքով, պետք է միջոցներ գտնվեն, որոնք երկարաժամկետ հեռանկարում կկարողանան կայուն պահել ազգային արժույթի փոխարժեքը:
«Մեզ գոնե պետք է բացատրեն, թե որն է խնդիրը, որպեսզի ընկերությունները կարողանան կանխատեսել իրենց ռիսկերը։ Այդ անորոշությունը կործանարար է բիզնեսի համար»,-ասաց նա։
Ղազարյանը հավելեց, որ վնասներ են կրում բոլոր այն ընկերությունները, որոնք արտահանում են ոչ Ռուսաստան: Քանի որ ռուսական ռուբլին նույնպես կայուն չէ, գործարարները կարող են ճկուն լինել և շահույթ ստանալ: Սակայն նրանք չեն կարող դիվերսիֆիկացնել սպառման շուկաները, քանի որ չի կարելի ամեն օր փոխել ապրանքի արժեքը։
Դոլարի արժեզրկումից շահում են Ռուսաստան արտահանողները. ԿԲ նախագահ
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ ԿԲ-ն չի իջեցնում դրամի փոխարժեքը՝ վախենալով, որ դոլարի գնումն ու շուկա դրամ լցնելը գնաճի կհանգեցնի: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, պետք է գտնել այնպիսի լուծում, որը հարմար կլինի նաև արտահանողների համար։
Միևնույն ժամանակ, ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը, մեկնաբանելով բիզնեսի մտավախությունները, ասել է, որ ամրապնդված դրամի արհեստական թուլացումը հազիվ թե օգնի Հայաստանի տնտեսությանը, այն կհանգեցնի նոր գնաճի: Նա հավելել է, որ ՌԴ արտահանող ընկերությունները, որոնց պայմանագրերը կնքվել են ռուբլով, միայն շահում են։ Իսկ վատագույն վիճակում են Եվրոպա արտահանող ընկերությունները՝ եվրոյի արժեզրկման պատճառով։
Լրահոս
0