00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը «հրաժեշտ է տվել» ԵԱՀԿ ՄԽ-ին և խոսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

© Sputnik / Михаил КлиментьевԻլհամ Ալիև
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2022
Իլհամ Ալիև
Բաժանորդագրվել
Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը երբ պայմանագիր կստորագրի Հայաստանի հետ։
ԵՐԵՎԱն, 16 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պետք է հրաժեշտ տալ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությանը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին։ 20 տարվա գործունեության ընթացքում արձանագրված զրոյական արդյունքից հետո տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործունակ չէ։ Այն այլևս չի գործում։ Կարծում եմ, որ լավագույն տարբերակը նրան հրաժեշտ տալն է։ Ոչ թե ասել՝ «շնորհակալություն, ցտեսություն», այլ պարզապես՝ «ցտեսություն»»,- «Սպառնալիք գլոբալ աշխարհակարգին» թեմայով IX գլոբալ համաժողովի բացմանը հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին ու նշել, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է պետք է պայմանագրի ուղղությամբ աշխատի, սպասում են, որ նույն քայլը նաև հայկական կողմը կանի։
«Հենց հայկական կողմն էլ ստեղծի նման հանձնաժողով, արդեն կողմերը կսկսեն բանակցել պայմանագրի շուրջ»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մեկ տարվա ընթացքում։
Ադրբեջանի նախագահը կրկին պնդել է, որ հայկական կողմը չպետք է Ղարաբաղի կարգավիճակի հարց բարձրացնի։ Նրա խոսքով` բանավոր պայմանավորվածություն է եղել, որ կողմերից որևէ մեկը կարգավիճակի մասին չի խոսելու, սակայն հայկական կողմը շարունակում է այդ մասին խոսել։ Ալիևը սպառնացել է, որ եթե Հայաստանն այդպես շարունակի ու հարցականի տակ դնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն էլ կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Եթե հայերը պահանջում են հայերի համար կարգավիճակ Ղարաբաղում, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները չեն կարող կարգավիճակ պահանջել «Արևմտյան Զանգեզուրի» ադրբեջանցիների համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև ասել է, որ վրացական կողմն առաջարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել Թբիլիսիում, սակայն հայկական կողմը հրաժարվել է։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը
Հիշեցնենք` Ալիևը մայիսի 27-ին Կովսականում (Զանգելան) հայտարարել է, թե Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ։ Նա շեշտել է, թե «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների բառապաշարում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցել է դա։ Նա հավելել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։
Լրահոս
0