https://armeniasputnik.am/20220616/irani-het-erkatughajin-kap-hastately-karevvor-harceric-mekn-e-simvonjany-rajisiin-43575845.html
Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելը կարևոր հարցերից մեկն է. Սիմոնյանը` Ռայիսիին
Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելը կարևոր հարցերից մեկն է. Սիմոնյանը` Ռայիսիին
Ալեն Սիմոնյանն ու Իրանի նախագահը խոսել են տարածաշրջանում կայունություն ստեղծելու կարևորության մասին։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T11:03+0400
2022-06-16T11:03+0400
2022-06-16T11:06+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
ալեն սիմոնյան
էբրահիմ ռայիսի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43573250_0:0:801:451_1920x0_80_0_0_0a5cf093ecaa0f5a28e6227287dbff89.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, և Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:Հանդիպմանը նաև կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցությանը։ Նախանշելով դրա խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:Նախագահ Ռայիսին էլ կարևորել է ՀՀ–ի և ԻԻՀ–ի միջև առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:Նա նաև համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի և պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ իրենք առաջնորդվում են մեկ սկզբունքով` բոլոր բարեկամների համար դժվար օրերին լինել ընկեր։«Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը դրսևորվում են դժվարությունների ժամանակ»,- ասել է Ռայիսին։ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները և Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:Ալեն Սիմոնյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով:ԻԻՀ նախագահը նշել է, որ իր աշխատակազմին համապատասխան հանձնարարականներ է տվել Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43573250_9:0:756:560_1920x0_80_0_0_5fe8aa544e9e06da18fca0c9ede29df2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ալեն սիմոնյան, էբրահիմ ռայիսի
Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելը կարևոր հարցերից մեկն է. Սիմոնյանը` Ռայիսիին
11:03 16.06.2022 (Թարմացված է: 11:06 16.06.2022) Ալեն Սիմոնյանն ու Իրանի նախագահը խոսել են տարածաշրջանում կայունություն ստեղծելու կարևորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին հաջորդած իրավիճակը, հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը:
Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, և Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:
Հանդիպմանը նաև կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև
Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցությանը։ Նախանշելով դրա խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:
Նախագահ Ռայիսին էլ կարևորել է ՀՀ–ի և ԻԻՀ–ի միջև առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:
«Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է»,- ասել է Սիմոնյանը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի և պատրաստ է աջակցելու
Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ իրենք առաջնորդվում են մեկ սկզբունքով` բոլոր բարեկամների համար դժվար օրերին լինել ընկեր։
«Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը դրսևորվում են դժվարությունների ժամանակ»,- ասել է Ռայիսին։
ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները և Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:
Ալեն Սիմոնյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով:
ԻԻՀ նախագահը նշել է, որ իր աշխատակազմին համապատասխան հանձնարարականներ է տվել Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար: