00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՄԳԻՄՕ-ն ծրագրում է Հայաստանում ռուսական դպրոց բացել»․ ռեկտոր

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցԱնատոլի Տորկունովը
Անատոլի Տորկունովը - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2022
Անատոլի Տորկունովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նման հաստատություններ կբացվեն նաև Ղրղզստանում ու Թուրքիայում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը ծրագրում է ռուսական դպրոցներ բացել Ղրղզստանում, Հայաստանում և Թուրքիայում։ Այդ դպրոցներում երեխաներին կնախապատրաստեն ռուսական բուհերի ընդունելության համար։ Այս մասին համալսարանի ռեկտոր Անատոլի Տորկունովը հայտնել է Պետերբուրգի տնտեսական համաժողովի իր ելույթում։
«Մեր մեծ թիմը մեկնել է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներ, որպեսզի հանդիպի երեխաների հետ, դպրոցներում ելույթներ ունենա, հանդիպումներ անցկացնի դպրոցների ղեկավարության հետ։ Մի քանի դեպքերում ոչ միայն հանդիպելու են, այլև պայմանավորվելու են ռուսաստանյան, ռուսական դպրոցներ բացելու մասին, որտեղ մենք կկարողանանք երեխաներին պատրաստել ռուսական համալսարաններ դիմելու և նույնիսկ միասնական քննություններն այնտեղ հանձնելու համար»,- հայտարարել է Տորկունովը։
Նման փորձ արդեն կա Տաշքենդի դպրոց-ուսումնարանում։ Ռեկտորը հավելել է, որ սա կընդլայնի հնարավոր դիմորդների շրջանակը։
Տորկունովը նշել է, որ ներկա պահին համալսարանը ձևավորել է թիմ, որն աշխատում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության ընդլայնման վրա։
Նշենք, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ), որը կազմակերպել է «Ռոսկոնգրեսս» հիմնադրամը, անցկացվում է հունիսի 15-18-ը։ Այս տարի համաժողովի թեման է «Նոր աշխարհ - նոր հնարավորություններ»։ Միջոցառումների շրջանակում կանցկացվեն փոքր ու միջին ձեռնարկությունների, ստեղծարար բիզնեսի, «Դեղորայքային անվտանգության», «ՊՄՏՀ երիտասարդներ» համաժողովներն ու ՊՄՏՀ սպորտային շաբաթը։
Հայաստանում չունենք ռուսական դպրոցներ, բոլորը հիմնված են մայրենիի վրա. Դավիթ Գյուրջինյան
Վերջերս Հայաստան այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցներում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ռուս զինծառայողների և դիվանագետների երեխաների համար։ Իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ռուս զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։
ՀՀ 63 դպրոցներում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում:
Լրահոս
0