https://armeniasputnik.am/20220616/tehrany-mvoskvan-ev-ankaran-qnnarkel-en-turqiaji-havanakan-gvortsvoghutjunnery-siriajum-43571038.html
Թեհրանը, Մոսկվան և Անկարան քննարկել են Թուրքիայի հավանական գործողությունները Սիրիայում
Թեհրանը, Մոսկվան և Անկարան քննարկել են Թուրքիայի հավանական գործողությունները Սիրիայում
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով` ռուսական կողմը փորձել է համոզել, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ 16.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-16T09:27+0400
2022-06-16T09:27+0400
2022-06-16T09:27+0400
թուրքիա
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/16/36764176_0:40:3143:1808_1920x0_80_0_0_b4202029d102f643a6a16b09e3e0607c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են թուրքական հավանական գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Այս մասին հայտարարել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։Հունիսի 15-16-ը Ղազախստանում ընթանում է Սիրիայի կարգավորման հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (ՌԴ, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակով բանակցությունների 18-րդ փուլը, որին մասնակցում են Սիրիայի կառավարության և ընդդիմության, ինչպես նաև ՄԱԿ–ի ներկայացուցիչները։Ինչո՞ւ է Թուրքիան կրկին ցանկանում Սիրիայում գործողություն սկսել. թուրքագետի տեսակետը«Խորհրդակցությունները շարունակվում են։ Երեկ բավական ինտենսիվ շփում է եղել, գրեթե բոլոր պատվիրակությունների հետ բանակցել ենք` իրանական, թուրքական։ Հիմնական ուշադրությունը, իհարկե, սևեռվել էր Սիրիայի տարածքում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրությանը», – ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին է ասել Լավրենտևը։Նրա խոսքով` ռուսական կողմը թուրքական կողմին փորձել է համոզել հարցը լուծել խաղաղ ճանապարհով` չդիմելով բռնության։Լավրենտևն ընդգծել է, որ կողմերն այժմ համաձայնեցնում են վերջնական հայտարարությունը, խորհրդակցություններ կլինեն նաև դիտորդների` Լիբանանի, Իրաքի, Հորդանանի ներկայացուցիչների հետ։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԶՈւ–ն հակաահաբեկչական գործողություն կսկսի երկրի սահմաններին, շուտով այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացվի։ ԶԼՄ–ների տվյալներով` գործողությունները կանցկացվեն Սիրիայի 4 շրջաններում։
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/16/36764176_233:0:2964:2048_1920x0_80_0_0_e2b0d97eb06f0474ea0c0e468095be7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սիրիա
թուրքիա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, սիրիա
Թեհրանը, Մոսկվան և Անկարան քննարկել են Թուրքիայի հավանական գործողությունները Սիրիայում
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով` ռուսական կողմը փորձել է համոզել, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են թուրքական հավանական գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Այս մասին հայտարարել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Հունիսի 15-16-ը Ղազախստանում ընթանում է Սիրիայի կարգավորման հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (ՌԴ, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակով բանակցությունների 18-րդ փուլը, որին մասնակցում են Սիրիայի կառավարության և ընդդիմության, ինչպես նաև ՄԱԿ–ի ներկայացուցիչները։
«Խորհրդակցությունները շարունակվում են։ Երեկ բավական ինտենսիվ շփում է եղել, գրեթե բոլոր պատվիրակությունների հետ բանակցել ենք` իրանական, թուրքական։ Հիմնական ուշադրությունը, իհարկե, սևեռվել էր Սիրիայի տարածքում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրությանը», – ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, լրագրողներին է ասել Լավրենտևը։
Նրա խոսքով` ռուսական կողմը թուրքական կողմին փորձել է համոզել հարցը լուծել խաղաղ ճանապարհով` չդիմելով բռնության։
Լավրենտևն ընդգծել է, որ կողմերն այժմ համաձայնեցնում են վերջնական հայտարարությունը, խորհրդակցություններ կլինեն նաև դիտորդների` Լիբանանի, Իրաքի, Հորդանանի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԶՈւ–ն հակաահաբեկչական գործողություն կսկսի երկրի սահմաններին, շուտով այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացվի։ ԶԼՄ–ների տվյալներով` գործողությունները կանցկացվեն Սիրիայի 4 շրջաններում։