00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զրոյացրին հին վիրավորանքները, իսկ հետո՞. Ավատկովը` հայ-թուրքական երկխոսության մասին

© Sputnik / Нина ЗотинаՎլադիմիր Ավատկով
Վլադիմիր Ավատկով - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանը հաշվի կառնի Թուրքիայի կողմից ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգները, սակայն կոնկրետ արձագանքելու համար Երևանից դիմում է պետք։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների ենթադրյալ կարգավորման մեկնարկած գործընթացում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ են տրվել։ Իրական կարգավորման հասնելու հեռնկարները փոքր-ինչ մշուշոտ են։ Այս մասին Երևանում կայացած գիտաժողովում հայտարարեց ՌԴ թուրքագետ, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի դոցենտ Վլադիմիր Ավատկովը։

«Ռուսաստանն անկասկած կողմ է Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը, նա աջակցում է Երևանի և Անկարայի միջև երկխոսության գործընթացին, սակայն ես` որպես փորձագետ, քիչ եմ հավատում կարգավորմանը։ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, մի շարք այլ պատմական խնդիրներ ևս կան, այդ թվում` տարածքային»,- նշել է Ավատկովը։

Նա կարծում է, որ Հայաստանի շահերի տեսանկյունից անհրաժեշտ է շատ ուշադիր հաշվարկել` ինչ կլինի կարգավորումից հետո։

«Ենթադրենք` վերցրին, զրոյացրին հին հակասություններն ու վիրավորանքները, սկսեցին մաքուր էջից։ Իսկ հաջո՞րդ օրը։ Որքա՞ն, օրինակ, կգոյատևի հայկական տնտեսությունը։ Այդ ռիսկերը շատ կարևոր է հաշվարկել»,- ասաց փորձագետը։

Միևնույն ժամանակ, միակ բանը, ինչը կարող է հարթել սուր անկյունները, ենթակառուցվածքային նախագծերն են, որոնք երկրները փոխադարձ կախյալ են դարձնում։ Դա բավական քրտնաջան և երկարատև աշխատանք է։ Սակայն այն պետք է իրականացնել, և այդպիսով հնարավոր է հաղթահարել առկա լարվածությունը, չմոռանալ, չներել, այլ հաղթահարել։
Նեյնիմների ժամանակն անցել է. Սուքիասյանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին
Ավատկովը կարծում է, որ ՌԴ-ն, ամեն դեպքում, չի անտեսի, հաշվի կառնի Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող անմիջական վտանգները։ Սակայն դրա համար Երևանը պետք է դիմի խնդրանքով։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ անգամ` փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդ անգամ կրկին Վիեննայում՝ մայիսի 3-ին։
Լրահոս
0