2022թ–ի ընթացքում մարզերում 5.9 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
18 բնակավայրերում իրականացված ևս 20 սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունն այսօր լրացուցիչ գումար հատկացրեց։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացվեց 268 519 500 դրամ՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացրած շինարարական կազմակերպություններին վճարելու համար։
1 մլրդ 435 մլն դրամ կտրվի համայնքային սուբվենցիոն ծրագրերին
Ինչպես կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այս գումարի շրջանակում նշված մարզերի 18 բնակավայրերում իրականացվել է 20 սուբվենցիոն ծրագիր։
«Այս ծրագրերը բոլորն ավարտված են, և մենք իրականացնում ենք կառավարության պարտավորությունը` շինարարներին իրենց աշխատանքի համար վճարելով»,– ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` 2022թ–ի հունվարից ի վեր կառավարությունն արդեն 229 սուբվենցիոն ծրագրերի համար 5.6 մլրդ դրամ գումար է հատկացրել, այսօր հաստատված 20 ծրագրերի հետ` 5.9 մլրդ դրամ։
5.6 մլրդ դրամ` մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար. Փաշինյանը հանձնարարեց վերահսկել
Ընդհանուր առմամբ`ծրագրի մեկնարկից ի վեր` 2021 թվականից,սուբվենցիաներ ստանալու համար միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվել է 673 սուբվենցիոն ծրագիր: Հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես` համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց սուբվենցիոն ծրագրերում ներառել նաև կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ ավազանների կառուցման ծրագրերը։
Լրահոս
0