00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անփութություն կամ դիտավորություն. խանութներում ժամկետանց ապրանքների խնդրի հետքերով

Ամռան սեզոնին հատկապես կաթնամթերքի շուկայում կիրականացվեն կոնկրետ ստուգայցեր․ Հարությունյան
Բաժանորդագրվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նշված կառույցի կողմից իրականացվող դիտարկումներին։
Սուպերմարկետներում և խանութներում ժամկետանց սննդամթերքի գոյության դեպքերը հազվադեպ չեն, այդ կապակցությամբ ստանում ենք բավականին շատ բողոքներ և արձագանքում անմիջապես։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նրա տեղեկացմամբ`«Քարֆուր» սուպերմարկետներում իրականացված վերջին ստուգումների համար հիմք էր հանդիսացել հաճախորդներից մեկի ահազանգը, տեսուչների այցը ծրագրային չէր։ Քաղաքացին այնտեղ հայտնաբերել էր ժամկետանց սնունդ և ներկայացրել բողոք։
«Եթե մարդը ահազանգում է, որ գտել է ժամկետանց ապրանք, գնում ենք և տեղում ստուգում։ Եթե խոսքը վերաբերում է առանձին վերցրած մեկ նմուշի, որը մնացել է թյուրիմացաբար կամ սխալմամբ, ապա դեպքը սովորաբար չենք հրապարակայնացնում, իսկ եթե պատահում է ժամկետանց սննդամթերքի որոշակի խմբաքանակ, բնականաբար այդ մասին բարձրաձայնում ենք»,– ասաց Հարությունյանը։
Նա հակված է տնտեսվարողների վարքագիծը վերագրել անփութության, ինչն ըստ էության ապրանքներն անընդհատ չստուգելու, ուշադրության կենտրոնում չպահելու արդյունք է։ Բայց նա նաև չբացառեց դիտավորության հանգամանքը, երբ միտումնավոր ժամկետանց ապրանքները հանվում են վաճառքի, որովհետև տնտեսվարողները ցանկանում են մինչև վերջ իրացնել իրենց տեսականին։
Անդրադառնալով շրջայցերի հաճախականության հետ կապված հարցին` Հարությունյանը տեղեկացրեց, որ համապատասխան ժամանակացույցը սահմանվում է դեռ դեկտեմբերին, ըստ այդմ` հաստատվում է ստուգումների պլանը, որով առաջնորդվում են կառույցի տեսուչները։ Պլանում սովորաբար ներառվում է 900-1000 տնտեսվարող, որոնց այցելում են ամբողջ տարվա ընթացքում։ Ընտրվում են ինչպես բարձր, այնպես էլ ցածր ու միջին ռիսկայնության օբյեկտները։
«Բացի դրանից, կարող ենք ստուգման նպատակով այցելել ցանկացած տեղ, եթե սպառողներից ստացվում են բողոքներ, ահազանգեր, որոնք նույնպես կարևոր հիմք են շրջայցերի համար։ Ունենք մշտադիտարկում գործիքը, որով նույնպես մտնում ենք սննդի շղթայի օպերատորների որևէ կետ։ Հաշվի ենք առնում նաև սեզոնայնության խնդիրը։ Օրինակ` հիմա ռիսկային է հատկապես կաթնային սննդամթերքը։ Հաճախ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ սառնարաններն անջատված են կամ մթերքները պահվում են ոչ ճիշտ ջերմաստիճանային պայմաններում։ Այդ առումով արդեն սկսել ենք նպատակային ստուգայցերը, որոնք ամռան սեզոնի սկզբից կներառեն հատկապես կաթնամթերքի շուկան, իսկ աշնանը կսկսվեն պտուղ–բանջարեղենի հետ կապված շրջայցերը»,– մանրամասնեց Հարությունյանը։
Գյումրիում կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
Նրա խոսքով` խախտումների դեպքում տուգանելու նպատակը տնտեսվարողների աշխատանքը խափանելը չէ, բայց սննդի անվտանգության խնդիրը գերակա է։ Ըստ նրա` տուգանքները պետք է շատանան ու լինեն դիվերսիֆիկացված, այսինքն` առաջին խախտման դեպքում համեմատաբար քիչ, իսկ կրկնվելու դեպքում ավելի շատ։ Կասեցումներ նույնպես կարող են լինել, որոնք սովորաբար ունենում են ժամկետ, և տնտեսվարողներին ընձեռվում է թերացումները շտկելու, խախտումները վերացնելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Քարֆուր» սուպերմարկետներում այսօր իրականացված դիտարկման ժամանակ պիտանիության ժամկետն անցած սննդամթերք են հայտնաբերել։
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել:
Լրահոս
0